Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կիբերհարձակման հետեւմ Իրա՞նն է կանգնած
Բրիտանական իշխանությունները եկել են եզրակացության, որ հունիսին խորհրդարանի կիբերհարձակման հետեւում Իրանն էր կանգնած:
Telegraph-ի տվյալներով՝ այս եզրակացությանն է եկել Բրիտանիայի հետախուզությունը: Դեռեւս հայտնի չէ ենթադրյալ հարձակվողների դրդապատճառը, սակայն փորձագետները կարծում են, որ դա կարող էր շահեկան լինել Իրանի Զինված ուժերի համար, որոնք, իրենց կարծիքով, կցանկանային ձախողել միջուկային գործարքը եւ շարունակել մշակել սպառազինությունների ծրագիրը:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսին: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համակարգչային ցանցը ենթարկվել է հաքերային հարձակման, որը 12 ժամ է տեւել եւ խափանել է Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մինչեւ 90 անդամների էլ. փոստերի աշխատանքը: Այս ցանցը օգտագործվում է յուրաքանչյուր պատգամավորի, այդ թվում` վարչապետ Թերեզա Մեյի կողմից: