Թուրքիայի զինվորականները եւ զրահատեխնիկան մտել են Սիրիա
Թուրքիայի զինված ուժերը «Ջեբհաթ Ան Նուսրայի»» զինյալների ուղեկցությամբ մտել են Սիրիայի Իդլիբ նահանգ դիտարկման կենտրոններ ստեղծելու պատրվակով՝ համաձայն «Աստանա-6»-ի՝ Սիրիայում դեէսկալացիային գոտու ստեղծման մասին որոշման, հաղորդում է Sana-ն:
Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ զորքերի մուտքը Իդլիբ իրականացվում է դիտորդական կենտրոնների ստեղծման համատեքստում:
Իր հերթին Թուրքիայի ռեժիմի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զինված ուժերը Իդլիբ են մտել այսպես կոչված «Ազատ բանակի» հետ:
Բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել են Էրդողանի ուժերի եւ «Հեյաթ Թահրիր Աշ-Շամի» կազմավորման ահաբեկիչների միջեւ ուժերի համակարգման մասին, որոնց մեծամասնությունը «Ջեբաթ Ան-Նուսրա»-ի զինյալներն են:
Reuters-ը եւ թուրքական լրատվամիջոցները շեշտել են, որ «Ջեբաթ Ան Նուսրա»-ի զինյալները ուղեկցել են թուրքական ուժերին Իդլիբ նահանգի Բաբ Ալ Խավա անցակետը հատելու ժամանակ: