Իսլանդիայի նախագահը կոտրել է քիթը
Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը լոգանք ընդունելիս կոտրել է քիթը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Տաք եւ հարմարավետ լոգանքն անցյալ երեկո չափից ավելի տաք ու հարմարավետ ստացվեց», — գրել է նախագահը: Նա նշել է, որ ճակատն էլ է քերծել:
Դեպքից անմիջապես հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: Նախագահը նշել է, որ այժմ իրեն լավ է զգում: