Ղրղըզստանի իրավապահները նախագահի ընտրություններից երկու օր առաջ սկսել են հետաքրքրվել ընդդիմադիր թեկնածուով
Այս թեմայով
Ղրղըզստանի նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի իրավապահները ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովի ելույթներում զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանություններին չհնազանդվելու կոչեր են հայտնաբերել:
Ղրղըզստանի ազգային անվտանգության փորձագիտական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր թեկնածուի ելույթում ազգամիջյան ատելություն հրահրելու նշաններ կան: Նյութերը փոխանցվել են երկրի գլխավոր դատախազություն:
Սեպտեմբերի վերջերին Բաբանովը, ով համարվում է իշխանական թեկնածու, նախկին վարչապետ Սոորնբայ Ժեենբեկովի հիմնական մրցակիցը, Օշ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը ի թիվս այլ հայտարարությունների նաև ասել էր․ - «Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք»: Օշ քաղաքում, հիշեցնենք, 2010 թվականին ուզբեկների և ղրղըզների միջև բախումներ են տեղի ունեցել:
Քաղաքական գործչի նախընտրական շտաբում պնդում են, որ մեջբերումը ընդհանուր խոսքից հանվել է և մոնտաժվել: Բաբանովը, ըստ թիմակիցների, խոսել է ընտրություններում խախտումների մասին: