Մոտ 90 արտահանողների արդեն արագացված կարգով վերադարձրել են ԱԱՀ–ն
Մոտ 90 արտահանողների արդեն արագացված կարգով վերադարձրել են ԱԱՀ–ն։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի Վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը։
Մարտի 30-ին Հայաստանի կառավարությունը ընդունել է արտահանվող ոչ մեծ ապրանքների խմբաքանակի համար (20 մլն դրամ) է ԱԱՀ–ի արագացված վերադարձի կարգը։ Հիմա 90 օրվա փոխարեն այդպիսի արտահանողները սպասում են ընդամենը 4 օր։ Ապրիլից այդ կանոնակարգից օգտվել է արդեն 89 ձեռնարկություն, որոնց վերադարձվել է մոտ 1 միլիարդ 73 մլն դրամ ( մտ 2,2 մլն դոլար) ԱԱՀ։