«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում
«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Քենիայում այն բանից հետո, երբ շարժիչներից մեկի մեջ թռչուն է մտել, հաղորդում է Reuters-ը։
TK 673 չվերթը՝ 121 ուղեւորով եւ անձնակազմի 6 անդամով, Ստամբուլ էր մեկնում Մոմբասայից, երբ շարժիչներից մեկի մեջ մի թռչուն էր մտել։ Օդանավը մեկ ժամ պտտվել է Մոմբասայի շուրջ, որպեսզի նախքան վայրէջք կատարելը դատարկի վառելիքի բաքը։ Ոչ ոք չի տուժել։