Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ
Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը», - շարունակեց Արմեն Աշոտյանը: