«Դերժավայի Արկադի» ընկերությունն ընկել է դատարանի դռները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:
Նկատենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան, որ քաղաքացու գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Տիգրան Գրիգորյանը բավարարել է մասնակի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում