Լավրովը դժվար է պատկերացնում ինչպես պետք է ԱՄՆ-ն դուրս գա Իրանի միջուկային համաձայնագրից
Ռուսաստանի արտգործնախարար Սեգեյ Լավորովը, մեկնաբանելով Իրանի միջուկային համաձայանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրությունն, ասել է, որ դժվար է պատկերացնում ինչպես կարելի է իրավաբանորեն ընդհատել համաձայնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ամերիկացիներն ինչ կհայտարարեն մոտ ժամանակներս... Բայց հաշվի առնելով այն կարգավիճակը, որ այս համաձայնագիրն ունի, ներառյալ որոշման հավանությունը բարձրագույն մարմնի կողմից , որը պատասխանատու է խաղաղության եւ անվտանգության համար, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է օրինականորեն դուրս գալ համաձայնագրից, որը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է՝ բոլորի կողմից ճանաչված որպես միջազգային իրավական ակտ», — ասել է նա։