Ավստրիայում վրացիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել
Ավստրիայում իրավապահների ձեռնարկած հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացիներից կազմված հանցախումբ, հաղորդում է Interfax-ը։
Կայքի տեղեկություններով՝ հանցախումբը մայրաքաղաք Վիեննայում և Ինսբրուքում ավելի քան 25 տուն է թալանել։ Գողոնի ընդհանուր գումարը գերազանցում է 125 հազար եվրոն։
Բոլոր ձերբակալվածները 20-42 տարեկան են։
Մինչև հանցախմբին ձերբակալելը, իրավապահները մի քանի ամիս շարունակ հետևել են նրանց։