Պաշտպանության փոխնախարարը Տաջիկստանում կմասնակցի ԱՊՀ նիստին
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքէջի, հայկական պատվիրակությունը Դուշանբեում կմասնակցի այսօր մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։