Այսօր՝ 01 ապրիլի 2023թ., 00:00
Հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմիններն ավելի ծեր են նրանց իրական տարիքից․ հետազոտություն Երկրի բեւեռներում օզոնային շերտը մագնիսական փոթորիկների ժամանակ քայքայվում է օրական 25%-ով Մեքսիկայում հայտնաբերվել է մայաների դամբարան՝ մարդկային մնացորդներով Գերմանիայում նեոլիթյան դարաշրջանի մեծ բնակավայր են հայտնաբերել Եգիպտոսում զբոսաշրջիկների համար կփակեն Քեոփսի բուրգը Մոլագարը սպանել է մի կնոջ, այնուհետեւ բենզասղոցով 231 մասի բաժանել Տեղ գյուղում ենք. անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը. Գեղամ Մանուկյան Հրաչյա Սարգսյանի ու Տիգրան Ավինյանի շուրջ նոր սկանդալ է հասունանո՞ւմ Հարց՝ ու՞մ է դա պետք. Պատասխան՝ քպ-ական сброд-ին, որը և հատուկ հրահրել է ծեծկռտուքը ԱԺ միջադեպ. ոստիկանության երկակի ստանդարտներն ու քպ-ականների լկտիությունը․ վերլուծական ՔԿ հայտարարությունը միակողմանի է և նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը Առավոտյան մի բաժակ կիտրոնով ջուր խմելու հինգ պատճառ Մեղադրանքներ կան, որ Նիկոլը զբաղվել է զենքի կանտրաբանդայով․ Արթուր Համբարձումյան (տեսանյութ) Ահազանգ․ Սյունիքում լճակը ցամաքել է կամ ցամաքեցվել, ամբողջ տարածքում սատկած ձկներ են Իշխանության սուտը, թե այլ առարկայով է Մհերը հարվածել, հերքվում է այս ձեռքը տեսնելով. Բաբայան Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գոռգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին ԱԺ նախագահի աթոռին հայտնված ոմն Ալեն Սիմոնյան ոստիկանական բանդայով եկել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ձերբակալելու Գիտնականները հայտնաբերել են հայտնի սեւ անցքերից ամենամեծը Գիտնականները մինչեւ 2060 թվականը մարդկանց կյանքի տեւողության աճ են կանխատեսել Նիկոլի պատգամավորներից որևէ մեկին այսպես տարել ե՞ք ԱԺ-ից․ Րաֆֆի Ասլանյան Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Տեղում հողեր հանձնելու թեման ցրելու գործողությունն այս անգամ ԱԺ-ում իրականացվեց. քաղաքագետ Երբ Վ.Ալեքսանյանը բոլորի աչքի առաջ հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց. Խամոյան ԵՄ դիտորդները խուսափում են հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը Մի շարք ՔՊ-ականներ, Վարդանյանը, օգնականները գոռգռալով վազում էին դեպի մեր խմբակցություն․ Մինասյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսը» պատկանում է Նիկոլի աղջկան․ Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան Վլադիմիր Վարդանյանն է տեղից վեր կացել ու մոտեցել, Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվել է․ փաստաբան (տեսանյութ) Վարդանյանը անհարգալից է խոսել, առաջ է եկել Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը. Մամիջանյան Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է. Լորան Վոքիե ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է. Արմեն Աշոտյան «Վլադիմիր Վարդանյանն ասել է՝ ում վրա կուզեմ կգոռամ». Աղվան Վարդանյանը մանրամասներ պատմեց Ինչպես են իրավապահներն ԱԺ-ից փորձում ուժով դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին Լեւոն Քոչարյանը ոստիկանության դիմաց է Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել. Իշխան Սաղաթելյան Այդ ինչպես Բաքվից հասան Տեղ, ամրապնդվեցին, իսկ մենք մեր սահմանի բնակիչներին ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ. Օհանյան Մեղքն ուրիշի վրա գցել․ ադրբեջանցի նախարարը հայերին մեղադրել է «ցեղասպանության» մեջ «Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ինչու ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար «Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է Փորձելու ենք անցնել Տեղի անցակետը և շարժվել դեպի Բերձորի միջանցք. Զոհվածների հարազատները «Եռաբլուրից» երթ են սկսում Ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիեւի վարչակարգի դեմ. Լորան Վոքե Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի Հարթեցված կոնֆլիկտը իմ աշխատասենյակում հրահրել է Ալեն Սիմոնյանը. Սեյրան Օհանյանը միջադեպից մանրամասներ է հայտնում Ճապոնիան արգելել է Ռուսաստան մատակարարել ինքնաթիռներ եւ շինարարական տեխնիկա Որոշված է՝ Երեւանում արտահերթ ընտրություններ չեն լինի Օրվա խորհուրդ «Եթե մարդու մտքին տեղ լինի հայրենիքը պաշտպանելու, այդ կածանը կգտնի ու կգնա Արցախ. գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով». Ռաֆիկ Ղազինյան Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը ԱԺ-ում ծեծել են իրար Գագիկ Մելքոնյանի որդին՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ. ինչ անում՝ երեխեքի համար է անում Թշնամին ճանապարհը փակել է Փաշինյանի հետ համաձայնությամբ Հանցավոր անգործության հետևանքները. տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան Իրավապահներն ԱԺ–ից տարել են Մհեր Սահակյանին Հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է արձանագրվել Ադրբեջանի ԶՈՒ–ն գրավել է ՀՀ ինքնիշխան տարածքը. ֆրանսիացի պաշտոնյան՝ Սյունիքում ստեղծված վիճակի մասին Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն քննարկել Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու հարցը. Զախարովա Սարգսյանը զարմացել է, թե ինչու են իր նախկին գործընկերներին զանգվածաբար բերման ենթարկել Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում Ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ 100 հա վարելահող են գրավել. Տեղի ավագանու անդամ Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով․ Տիգրան Աբրահամյան Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Հարգելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հանձնվել թուրքերին, առանց վարանելու քվեարկեք Նիկոլի և ՔՊ-ի օգտին. Արտակ Զաքարյան Բաքվի խոսքերը Թեհրանում անհամոզիչ են համարում. Ի՞նչ ոչ տարածաշրջանային ուժերի մասին է խոսել Իրանի ԱԳՆ ղեկավարը ՌԴ-ում Գիշերը գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները Էրիկ Իսրայելյան․ Չեմ հրաժարվում քաղաքացիությունից, հրաժարվում եմ Հայաստանը ներկայացնելուց ՔՊ-ականները վստահ են` ինչ էլ լինի, վերջում, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանն իրենց էլ է «փուռը տալու» «Գոլդ» համարանիշները կդրվեն աճուրդի Չախոյանի հրապարակած տվյալները հիմնված է օգտատերերի անանուն կարծիքների վրա Արսեն Ջուֆալակյանին հաղորդման հրավիրելու համար Հ1-ի լրագրողին հեռացրել են աշխատանքից Այս պահին արտահերթ ընտրությունների գնալը ինքնասպանության նման մի բան կարող է լինել Էկվադորի Անդերում գիշակեր բույսերի ապշեցուցիչ երկու նոր տեսակ է հայտնաբերվել Ավստրալիայում բառացիորեն ոսկե էվկալիպտներ են աճում
Հարցում

Արցախի կորուստը Արցախի ու ՀՀ յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Անհաղթահարելի ցանկություն․ Վազգեն Մանուկյան

Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների, ընկերությունների (կրոնական, գաղափարական կամ մեկ այլ սկզբունքով միավորված) պայքար է, որը կարելի է բնութագրել հետևյալ բանաձևով՝

-տիրանալ և ստեղծել հնարավորինս շատ հարստություն, ռեսուրսներ ու ազդեցություն,

-պաշտպանել ունեցածը,

-այնպես բաշխել թիմի անդամների (պետության, ժողովրդի, միավորումների և այլն) միջև, որ լինի հնարավորինս արդար՝ ապահովելով համակարգի կայունությունը, միաժամանակ չխանգարելով և նպաստելով զարգացման արդյունավետությանը։

(Հարստության հավասար բաշխումը բերում է լճացման ու հետընթացի):

Նույնիսկ եթե առաջանում են նոր գաղափարներ, որոնք շրջում են մարդկության պատմությունը, գաղափարներ՝ հանուն որի մարդիկ գնում են բարիկադների, ուշ թե շուտ այդ պայքարը նորից վերաճում է նույն բանաձևին։

Սառը պատերազմի ավարտից հետո, թվում էր, թե սկսվում է մի նոր «ոսկե դարաշրջան», որտեղ ոչ թե արդեն այդ պայքարը նշանակություն ունի, այլ համամարդկային արժեքներն ու գաղափարները։ Թվում էր, թե նվազելու են հակամարտությունները պետությունների միջև, ստեղծվելու է համաշխարհային արդար, ազատ մի նոր հանրություն՝ բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով ու պետություններով։

Բայց վերջին տասնամյակներում մենք տեսնում ենք, որ մարդկության համաշխարհային պատմության այդ բանաձևը՝ ունենալ, պաշտպանել և բաշխել, շարունակում է աշխատել:

Ես այս տեսանկյունից եմ ուզում նայել Արցախի հարցին․ մի կողմ դնելով, որ դա մեր պատմական հողն է, մի կողմ դնելով մեր ազգային զգացմունքները, այն, որ այնտեղ հայեր են ապրում և այլն, Արցախը դիտարկենք որպես հարստություն, որպես ռեսուրս։ Այս տեսակետից դժվար է հաշվել Արցախի գինը, բայց հաշվի առնելով հանքերը (միայն վերջերս Բերձորում հայտնաբերվեց հանք, որտեղ, ըստ որոշ հաշվարկների, կա մոտ 50 միլիարդ դոլարի ոսկու պաշար), հաշվի առնելով քաղցրահամ ջրի պաշարները, որն այսօր աշխարհում համարվում է ապագա սերունդների ամենամեծ դեֆիցիտներից մեկը, հաշվի առնելով Արցախի բերրի հողերը, որով Արցախը ոչ միայն իրեն, այլև Հայաստանին էր ապահովում սննդի որոշ պաշարով, հաշվի առնելով ամբողջ աշխարհում սննդի համար պայքարը՝ կարելի է հաշվել, որ Արցախը մինչև 2020 թ․ եղած սահմաններով առնվազն 200-250 միլիարդ դոլարի արժեք ուներ։ Դա նշանակում է, որ Արցախի (որի մի մասն այժմ մերը չէ) կորուստը Արցախի ու Հայաստանի յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ։

Եթե վերոնշյալ բանաձևով (ունենալ շատ ռեսուրսներ, պաշտպանել և արդյունավետ բաշխել) խնդրին նայենք, ապա Արցախը մեծ հարստություն է։

Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ապա մենք այդ խնդիրը լիարժեք չենք կարողանում լուծել (չանդրադառնանք պատերազմի ու պարտության պատճառներին, այդ մասին շատ է խոսվել)։

Երրորդ հարցը՝ հարստության ստեղծում և արդյունավետ բաշխում, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է անկախությունից ի վեր։ Այդ բաշխումն անարդար է և անհավասարաչափ, ինչը պայմանավորված է ոչ այնքան արդյունավետության գործոնով, այլ հիմնականում՝ իշխանությունների հովանավորչությամբ, մասնակցությամբ և ոմանց խոչընդոտելով, ինչը կար ի սկզբանե ու շարունակվում է մինչ օրս։

Եվ դա բերեց նրան, ինչին որ բերեց։

⏩Ո՞րն է Արևմուտքի հարստացման և հզորացման գաղտնիքը

Հարց է առաջանում՝ մի՞թե Արևմուտքի ներկա ապշեցուցիչ հարստությունն ու կյանքի բարձր որակը պայմանավորված են այն բանաձևով, որը ես նշեցի։ Որովհետև թվում է, թե Արևմուտքի հարստությունը ձևավորվում է իրենց ներքին կյանքի ճիշտ կազմակերպման միջոցով, գիտության, կրթության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման միջոցով, որով նրանք անհամեմատ առաջ են ընկել աշխարհի մյուս երկրներից, չնայած արդեն որոշ երկրներ կարողանում են այդ տեխնոլոգիաներով հասնել նրանց։

Ինչի՞ց սկսվեց Արևմուտքի հարստությունն ու ազդեցությունը, որը գործում է արդեն շուրջ 500 տարի։ Մինչ այդ, հարյուրամյակների ընթացքում, արևմուտքն աղքատ և բավականին անգրագետ մի հասարակություն էր, մոռացված էին Հին Հունաստանի ստեղծած գիտական, մշակութային արժեքները, մոռացված էր ամեն ինչ։

Արևմուտքի զարգացման կարևոր նախադրյալ դարձան Խաչակրաց արշավանքները։ Այն ժամանակ հարստությունը, նաև գիտությունը հիմնականում կենտրոնացած էին արաբական, մահմեդական երկրներում, Չինաստանում։ Գիտությունը ոչ միայն ստեղծում է հարստություն, գիտությունը նաև արդյունք է այն հասարակության, որն արդեն հարստացած է և կարողանում է ռեսուրսներ ու ժամանակ ծախսել գիտության զարգացման համար։

Խաչակրաց արշավանքները բերեցին նոր գիտելիքներ, նոր գիտություն, նոր ռեսուրսներ։

Արևմուտքի զարգացման կարևոր էջ դարձավ Ամերիկայի հայտնաբերումը Կոլումբոսի կոմից, երբ տեղի քաղաքակրթությունները ոչնչացնելով՝ այդ հսկայական հարստությունը տեղափոխեցին Եվրոպա։

Երբ Մեծ Բրիտանիան գրավեց Հնդկաստանը, սկսվեց գաղութատիրությունը, որը մեծ դժբախտություններ բերեց շատ ժողովուրդների, բայց Բրիտանիայում ապահովեց մեծահարուստների մի նոր շերտի ձևավորումը։

Չինաստանը, ամբողջ Ասիան, Աֆրիկան Արևմուտքի գաղութատիրության տակ էին։ Եվ աղքատ արևմտյան հասարակությունը սկսեց հարստանալ, սկսեցին զարգանալ մշակույթը, գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները, կառուցվեց մի նոր աշխարհ, որտեղ բնական ռեսուրսները շատ էժան էին և այդ պետություններին զարգանալու հնարավորություն էին տալիս։

Արևմուտքում սկսվեց արդեն նոր փուլ, երբ այդ հսկայական հարստությունը կուտակվել էր մի խումբ մարդկանց ձեռքում, ձևավորվել էր մեծահարուստների մի նոր շերտ, սակայն պետությունների ներքին կյանքի կառուցվածքը, հարստության բաշխման անարդյունավետությունը չէր խթանում հետագա զարգացումն ու նոր արժեքների ստեղծումը։ Եվ տեղի ունեցան հեղափոխություններ։ Լուծվում էր հարստության արդար և արդյունավետ բաշխման խնդիրը։

Այդ հեղափոխությունների միջոցով Եվրոպան կարողացավ կառուցել նաև դեմոկրատական հասարակարգ, որն արդեն լավագույն ձևով կարողանում էր ապահովել պետության հետագա զարգացումը և այնպես բաշխել ռեսուրսները, որ դժգոհություն չառաջացներ ժողովրդի մեջ և համապատասխաներ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բաշխման սկզբունքներին։

Ստեղծվեց ֆինանսական, բնական ռեսուրսների մի համաշխարհային համակարգ, որը հնարավորություն է տալիս մյուս ժողովուրդների հաշվին ապահովել իրենց ժողովուրդների բարեկեցությունը։

Կարողանալով զավթել հսկայական հարստություններ՝ Արևմուտքն այդ հարստության վրա կառուցեց հասարակություն, որը կրկնապատկեց, տասնապատկեց այդ հարստությունն արդեն իր ստեղծագործական աշխատանքով։ Նրանք կարողացան պաշտպանել իրենց ունեցվածքը՝ ստեղծելով աշխարհի ամենահզոր բանակները։

Այդպիսով, նշված բանաձևը՝ տիրել, պաշտպանել և բաշխել, լավագույնս իրականացրեց Արևմուտքը, և հենց դրանով է պայմանավորված նրա զարգացումն ու հզորությունը մինչ օրս։

⏩ Ի՞նչ վաստակեցին այդ ժամանակաշրջանում հայերը

Հայ ժողովրդի պատմությունը հիմնականում ներկայացնում են որպես պետության պատմություն։ Այդ 500 տարվա ընթացքում հայերը պետություն չունեին, բայց հայ ժողովրդի այդ ժամանակաշրջանի պատմությունը շատ արժեքավոր է։

Այն ժամանակ, երբ Անգլիան ուզում էր նվաճել Հնդկաստանը, անգլիացիները գնահատեցին, որ Հնդկաստանի հարստության, առևտրի, ազդեցության մի զգալի մասը գտնվում է հայերի ձեռքում, ուստի առանց հայերի օժանդակության չէին կարող նվաճել Հնդկաստանը։

Հայ վաճառականներին Հնդկաստանում և նրա շրջակա երկրներում տրվեցին Անգլիայի քաղաքացու բոլոր արտոնություններն ու իրավունքները։

Իսկ Անգլիայում պառլամենտը որոշում ընդունեց, որ անգլիական բանակում հայերն իրավունք ունեն ծառայելու նաև որպես սպա։ Մինչ այդ միայն անգլիացիները սպա լինելու իրավունք ունեին։

Հնդկաստանը նվաճելուց հետո անգլիացիները սկսեցին դուրս մղել հայերին տնտեսական ասպարեզից, և Հնդկաստանում տեղի ունեցավ հայտնի Բենգալյան ապստամբությունն անգլիացիների դեմ, որի ղեկավարը հայ էր, ապստամբությանը մասնակցում էր 11 զորամիավորում, որոնցից մեկն ամբողջությամբ կազմված էր հայերից։

Երբ հոլանդացի առևտրականներն առաջին անգամ ոտք դրեցին Չինաստան, իրենց կառավարությանն ուղղված զեկույցներում հայտնում էին, որ Չինաստանի առևտրի մի զգալի մասը հայերի ձեռքում է, հայերը մազերը հյուսում են չինացիների պես, շատ մեծ կշիռ ունեն Չինաստանում, և պետք է հայերի հետ լեզու գտնել, որպեսզի իրենք էլ կարողանան դեր ունենալ այնտեղ։

Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք հայ վաճառականների նավատորմ, նավերից ամեն մեկն առանձին ընկերությունների, անհատների էր պատկանում, բայց իր ընդհանուր քանակով ավելի մեծ էր, քան անգլիական ողջ նավատորմը։

Ֆիլիպիններում հայ վաճառականների ելումուտը, ի տարբերություն այլ օտարազգիների, ազատ է եղել՝ խրախուսվելով տեղական իշխանությունների կողմից։ Որոշ ոլորտներում առևտրի մենաշնորհն այնտեղ հայերի ձեռքում էր։

Մենք դիզել ենք հսկայական հարստություններ, արժեքներ մասնավոր, անհատական տիրույթում, մեծ դերակատարում ենք ունեցել այժմյան քաղաքակրթության մեջ, մասնավորապես՝ մշակույթի, զինվորականության, գիտության, հեղափոխությունների, Ռեֆորմացիայի մեջ։

Այն, որ մենք ունեցել ենք այդպիսի արդյունքների հասնելու հնարավորություններ, ցույց է տալիս մեր ժողովրդի շնորհքը։

Ազգերի մասին իր հոդվածում Կանտը գրում է, որ հայերը մի յուրահատուկ շնորհք ունեն և Եվրոպայի մի ծայրից մինչև Ասիայի մյուս ծայրը կարողանում են առևտուր անել, զբաղվել տնտեսությամբ՝ վայելելով բոլոր ժողովուրդների հարգանքն ու սերը։

Այդ ամենի հետ մեկտեղ մենք չունեինք պետություն և չկարողացանք պաշտպանել մեր հսկայական հարստությունը։ Մենք ոչ միայն կորցրեցինք այդ ամենը, այլև կամաց-կամաց մեզ դիտավորյալ մոռացության էին տալիս պատմությունից։ Բոլոր պետություններն էլ շահագրգռված էին իրենց վերագրել այն ամենն, ինչ ստեղծել էին հայերը։ Պատմությունը գրում են հաղթողները։

Ճիշտ է, մենք կորցրեցինք այդ բոլոր հարստությունները, բայց այդ ժամանակաշրջանը շատ մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Պետությունը կորցնելով՝ հայերը կարողացան ստեղծել համաշխարհային ցանց և շփվելով տարբեր ազգերի հետ, աշխատելով տարբեր բնագավառներում՝ ձեռք բերեցին նոր որակներ։ Եվ ցանցային կառուցվածքի ու նոր որակների այդ ձեռքբերումները շատ մեծ նշանակություն ունեն այսօրվա ժամանակաշրջանում և մեզ լրացուցիչ առավելություններ են տալիս։

Այդ որակները գումարվեցին մեր ժողովրդի այն որակներին ու արժեքներին, որոնք կարող ենք տեսնել՝ նայելով այդ 500 տարուց ավելի հետ, այն ժամանակները, երբ հայկական պետությունը պայքարում էր Հռոմի դեմ և իր գաղափարական, կրոնական զարգացումն ապրում Երուսաղեմում։

⏩Ի՞նչ խնդիր ենք մենք այժմ դնում մեր առջև

1988 թ․ ԽՍՀՄ-ում գտվող Հայկական հանրապետության զարգացումով, Սփյուռքի հզորացումով, աշխարհում տեղի ունեցող պրոցեսներով մեզ համար ստեղծվել էր ամենաբարենպաստ վիճակը, որը չենք ունեցել հարյուրամյակների ընթացքում․

Այդ ժամանակ խնդիր դրվեց․

- Արցախը՝ մեր պատմական այն բեկորը, որը բնակեցված է մեր հայրենակիցներով, վերամիավորել Հայաստանին, ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված ժամանակակից անկախ պետություն՝ ապահովելով մեր քաղաքացիների ազատությունները, պաշտպանվածությունը, օրինական ճանապարհով բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորությունը։

-Վերամիավորել Սփյուռքը՝ ունենալով ոչ միայն պետություն, այլ նաև համաշխարհային թիմ, կառույց և այլ ժողովուրդների ու պետությունների հետ մրցակցության, համագործակցության միջոցով դառնալ ազդեցիկ, բարգավաճող և հարգված մի ազգ, մտնել արդեն հայտնի համաշխարհային մեծ խաղի մեջ։

Որոշ բաներ ստացվեցին, որոշ հարցերում ձախողվեցինք։ Եվ այդ ձախողումների, անհաջողությունների մեղավորն ուրիշները չեն, այլ միայն և միայն մենք։

Այժմ ունեցանք ցավալի պարտություն և կրում ենք այդ պարտության հետևանքները։

Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը։

Հետևաբար մենք պետք է կարողանանք կրկին մեր մեջ ուժ գտնել, ոտքի կանգնել և, օգտվելով այն հնարավորություններից, որոնք գոյություն ունեն այսօր նույնիսկ մեր պարտությունից հետո՝ կապված աշխարհում տեղի ունեցող նոր իրողությունների հետ, չիջեցնելով այն նշաձողը, որ դրել ենք մեր առջև 1988-ին, գնալ առաջ։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ապահովել նաև յուրաքանչյուրիս անձնական ձգտումը՝ հասնելու հաջողության ու երջանկության։

Հազարամյակների ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեծ շնորհ ու ձիրք ունեցող ժողովուրդ ենք և պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով՝ ոչ միայն ապահովելու մեր և ապագա սերունդների արժանապատիվ ու ազատ կյանքը, այլ մենք պատասխանատու ենք նաև մարդկության առջև։ Ես համոզված եմ՝ ճիշտ է այն միտքը, որ մարդկության զարգացումը տեղի է ունենում ազգերի, պետությունների մրցակցության միջոցով, և յուրաքանչյուր ազգ ունի իր առաքելությունը։ Եվ եթե ինքն իր առաքելությունը չի կատարում, ապա դրանով վնաս է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր լուծել այն մեծ խնդիրները, որոնք դնում ենք մեր առջև։

Նախևառաջ դա հնարավոր է այն դեպքում, երբ մեծ խնդիր լուծելու այդ գաղափարով վարակվի մեր ժողովուրդը, լինի գիտակցում, որ դա միակ ճանապարհն է և դա է ապահովելու բոլորիս հպարտությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը։

Այդ դեպքում մենք պահանջատեր կլինենք արդեն ոչ թե այլ երկրների նկատմամբ, այլ ինքներս մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ, պետական ինստիտուտների, պետության ղեկավարների նկատմամբ։

Այդ դեպքում մենք միշտ էլ որպես պետության ղեկավար կգտնենք այն մարդկանց, որոնք կարող են մեզ տանել այդ ճանապարհով, ազնիվ, հայրենիքն ու ժողովրդին սիրող, այդ գաղափարին նվիրած խելացի մարդկանց։ Այդ դեպքում կլինի նաև միասնական հասարակական պահանջ, և մենք կկարողանանք հեշտությամբ փոխել այն իշխանությանը, որը չի համապատասխանում այդ չափանիշներին և վերջապես դուրս կգանք այն վնասաբեր բանաձևից, որը ձևավորվեց մեր անկախության ստեղծման գրեթե սկզբից՝ «ով ուզում է գա, միայն թե սրանք գնան»։

Ինչ վերաբերում է այս ճանապարհի առաջին քայլերին, ապա դա առանձին քննարկման առարկա է։ Բայց նշեմ, որ այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները՝ լինի դա պայմանագիր Ադրբեջանի, Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ։ Պետք է արագորեն կարողանալ արդիականացնել և նորից մարտունակ դարձնել մեր բանակը, առողջացնել հասարակությունը, պետական ինստիտուտները և հատկապես կրթական համակարգը։

Ինչ վերաբերում է հարցին՝ լինել Արևմուտքի՞ հետ, թե՞ Ռուսաստանի, ապա դա սին հարց է, որովհետև մենք պետք է լինենք բոլորի հետ՝ ամեն անգամ հաշվի առնելով, թե ում հետ համագործակցելով կարող ենք լուծել մեր հարցերը։ Այդ երկրները, այդ օրիենտացիաները ժամանակի հետ միշտ էլ կփոխվեն (մի ժամանակ այդ երկրներն էին Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և այլն)։ Մենք պետք է լինենք մեզ հետ՝ չվանելով ոչ մի պետություն և կարողանալով համագործակցել բոլորի հետ։

Հետագա քայլերն արդեն կթելադրեն հանգամանքները, եթե մենք անշեղորեն հետապնդենք մեր առջև դրված խնդիրներն ու նպատակները։

Հայ ժողովուրդը մարդկության զարգացման արժեքավոր դերակատարներից է։ Պետք է կրկին ստանձնել այդ դերը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan