Այսօր՝ 08 փետրվարի 2023թ., 00:00
Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում. Սյունիքում, Շիրակում բուք է Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434–ի Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար ԻՊ-ի առնվազն 20 զինյալներ են փախել Սիրիայի բանտից երկրաշարժից հետո «Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Թուրքիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մորը եւ նրա 6 ամսական երեխային Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Աղմկահարույց հետաքննություն․ Ադրբեջանում հափշտակել են ՎԶԵԲ-ի միջոցները Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին Ինչպես են Երեւանում փորձել պայթեցնել բանկոմատը Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Թուրքիայում երկրաշարժից հետո տարբեր քաղաքներում թալան է սկսվել Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են Հալեպի Կիլիկյան վարժարանը լրջորեն տուժել է. տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանը Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել Չօգտագործվող զորանոցի օտարումը փորձում են ներկայացնել որպես ԶՈՒ–ին հասցված մեծ վնաս. ընդդիմադիր Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Դատախազը ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի. Խամոյան Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի իշխանության ժամանակ վաճառված 71 զորանոցի ցուցակը Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (տեսանյութ) ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի 22-ամյա որդին է Երկրաշարժ` Բավրայի մոտ. այն զգացվել է Շիրակի մարզում
Հարցում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք:

«Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, 2008 թվականի հուլիսի 24-ից մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը՝ նույն բաժնի ավագ սպայի, 2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալքության դեմ պայքարի բաժանմունքի ավագ սպայի պաշտոնները, այնուհետև՝ տեղափոխվել է Ոստիկանության կադրերի վարչության տրամադրության տակ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ Դատախազության՝ Վ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ս.Գ.-ն, ավելի քան տասնմեկ տարի՝ 2000 թվականի մայիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև 2000-2010 թվականների ընթացքում ստորագրել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծերը, Ֆինանսների նախարարության գանձապետարան ուղարկվող կամ գանձապետական ծրագիր մուտքագրվող փոխանցագրերը, որոնցում ընդգրկված են եղել նաև Ս.Գ.-ի տվյալները: Արդյունքում` հիշյալ ժամանակահատվածում Ս.Գ.-ին որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 17 մլն 275 հազար 721 դրամ:

Մեկ այլ դեպքով, Ս.Գ.-ն, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ը, հանդիսանալով Ոստիկանության պետի աշխատակազմի ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, պաշտոնին նշանակվելուց ի վեր պարբերաբար ծառայության չի ներկայացել և ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ավելին՝ առանց վերադասին ուղղված՝ իրեն արձակուրդ տալու մասին զեկուցագրերի և դրանց հիման վրա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրամանների, մի շարք դեպքերում տարբեր տևողություններով բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, որով պայմանավորված՝ չի ներկայացել ծառայության: Այս պայմաններում, 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով՝ նրան շնորհվել են «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ապա նաև նրա անվամբ փոխանցվել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

 Իր հերթին Վ.Գ.-ն, լավատեղյակ լինելով կնոջ՝ Ս.Գ.-ի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու մասին, կնոջը կարգապահական խախտման համար կարգապահական տույժի չենթարկելու, այդ թվում՝ Ոստիկանությունից չազատելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորյալ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ժամանակին չի հայտնաբերել ենթակայի՝ Ս.Գ.-ի կատարած կարգապահական խախտումների պատճառները, չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, ավելին՝ վերջինիս կողմից պարբերաբար ծառայության չներկայանալու և ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու պայմաններում 2011 թվականի դեկտեմբերի 30-ի և 2016 թվականի դեկտեմբերի 30-ի հրամաններով նրան շնորհել է «փոխգնդապետ», ապա՝ «գնդապետ» հատուկ կոչումները, ինչպես նաև նրա անվամբ փոխանցել է 19 մլն 422 հազար 319 դրամ գումար:

Այսպիսով, Ս.Գ.-ն Վ.Գ.-ի հետ խմբի կազմում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Վերը նշված հանցանքները կատարելու համար 2022 թվականի դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել Ս.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan