Պուտին. ԱՊՀ երկրների միջեւ տարեսկզբից ապրանքաշրջանառությունը կազմել է 75 մլրդ դոլար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է։ Տարեսկզբից ապրանքաշրջանառությունն աճել է 25 տոկոսով եւ կազմել 75 մլրդ դոլար։ Այս մասին Պուտինն ասել է ԱՊՀ ընդլայնված կազմով նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի ժամանակ առաջնահերթ ուշադրություն է դարձվում տնտեսությանը։ Այս կապակցությամբ ես կցանկանայի նշել, որ տարեսկզբից մեր երկրներում տնտեսական ակտիվությունը վերականգնվում է։ Մասնավորապես 25 տոկոսով աճել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը եւ հասել 75 մլրդ դոլարի»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի կարծիքով ազատ առեւտրի հետագա կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել ապրանքների տեղաշարժի խոչընդոտները, պարզեցնել մաքսային ընթացակարգերը, այդ թվում՝ ԵՏՀ–ի հետ համագործակցության շնորհիվ։