Վրացի մաքսայիններն Ադրբեջանի հետ սահմանին ձերբակալել են մաքսանենգի՝ 53.000 դոլարի ոսկու ձուլակտոր անցկացնելու փորձի ժամանակ
Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցներն Ադրբեջանի հետ սահմանին մաքսանենգի են ձերբակալել՝ անօրինական կերպով ընդհանուր 2,202 կիլոգրամ քաշով ոսկու ձուլակտորներ երկիր մտցնելու փորձի ժամանակ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:
Չհայտարարագրված ոսկին հայտնաբերվել է ստուգման ժամանակ:
Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 53 հազար դոլար: