Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Ինչ են գնում հայերը Wildberries-ից Երեկ ունեցել ենք կրակոցներ, ինտենսիվների դեպքում արձագանքում ենք․ Արման Սարգսյան Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման Պաշտպանության և ՆԳ նախարարների տեղակալները եկել են Ազգային ժողով (տեսանյութ) Պատգամավորը «պլյոնկան» պոկել է, բայց տուգանել են. պարեկները տուգանո՞ւմ են մգեցված ապակիների համար Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ» Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան Հայաստանում ծնելիության աճ է նկատվում Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս Ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. Արամ Ա Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ Բժիշկները ներկայացրել են ծանր էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ Գիտնականները մոտ են բացահայտելու այն հիվանդների վիճակը, որոնք պատմել են, թե ինչ տեսել են կոմայի մեջ Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (տեսանյութ) Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար Աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունն ապրում է Լուիզիանայում (տեսանյութ) Կալիֆորնիայի ափի մոտ ամբողջովին սպիտակ ռիսո դելֆին են հայտնաբերել Գիտնականները բացահայտել են քարե դարի տարօրինակ առարկաների հանելուկը ԱՄՆ-ում վայրի բնության պաշտպանները փրկել են սովից մեռնող արջին
Հարցում

Հերթական փուչիկը, որն ինչ-որ պահի էլի պայթելու է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ

Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։

Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին ակտիվություն չկա։ Այն նույնիսկ պասիվացել է։

Պասիվացել է հատկապես առք ու վաճառքը, ինչպես նաև օտարումը։ Սրանք այն հատվածներն են, որոնք առավելապես բնութագրում են անշարժ գույքի շուկայի իրավիճակը։ Առք ու վաճառքի և օտարման գործարքների կրճատումը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ անշարժ գույք են վաճառել ու գնել։ Տնտեսական աճի, այն էլ այսպիսի բարձր աճի պայմաններում սա անոմալիա է։ Տնտեսական աճն ու անկումը սովորաբար արտահայտվում են առաջին հերթին անշարժ գույքի շուկայում, որը շատ զգայուն է տնտեսության զարգացումների նկատմամբ։

Նման բարձր տնտեսական աճի պայմաններում շուկան պետք է, որ ակտիվանար։ Սակայն պասիվացել է։ Պատճառը ոչ միայն մարդկանց եկամուտների անհամաչափ աճն է, այլև տնտեսական աճի կառուցվածքը։

Այն բարձր աճերը, որոնք գրանցվում են մի շարք ոլորտներում, շատ հաճախ դուրս են տնտեսության իրական զարգացումներից։ Դրսից եկող փողերը պտտվում են բանկային համակարգում ու դառնում բարձր աճեր։ Կամ մեծ ծավալի ապրանքային ներմուծումներ են իրականացվում ու արտահանվում այլ երկրներ։ Արտաքուստ արտաքին ու ներքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում է, բայց ոչ մեր տնտեսության ու հասարակության հաշվին։

Այդպիսի աճերից հասարակությունն ու տնտեսությունը գրեթե ոչինչ չի ստանում, փոխարենը՝ ունենում ենք տնտեսական աճի այսպիսի բարձր ցուցանիշներ։

Տնտեսության այս տարվա աճի հիմնական բաղադրիչներ են դարձել առևտուրն ու ծառայությունները։ Առևտրի աճի գործում մեծ է վերարտահանումների ազդեցությունը, ծառայությունների դեպքում՝ ֆինանսական միջնորդությունների դերը։ Իրական տնտեսության, նաև մարդկանց եկամուտների մեջ այս աճերը շատ բան չեն փոխում։

Տնտեսության աճի նման անորակ կառուցվածքի արտացոլումն է անշարժ գույքի շուկայում ձևավորված իրավիճակը։

Չնայած արձանագրվող ու խորացող երկնիշ աճերին, երրորդ եռամսյակում Հայաստանում ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր երկրորդում։ Ավելի քիչ, քան անցած տարվա երրորդ եռամսյակում։

Առք ու վաճառքի ցուցանիշների կրճատումը պակաս տպավորիչ չէ, քան արձանագրվող տնտեսական ակտիվության աճն է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է առք ու վաճառքի 12,715 գործարք։ Սա վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն է։ Նույնիսկ համավարակի ժամանակ ավելի շատ անշարժ գույք էր վաճառվել, քան վաճառվել է այս տարվա երրորդ եռամսյակում։

2021թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր առք ու վաճառքի 14,967 գործարք. 2252 գործարքով ավելի, քան այս տարի։

2020թ. երրորդ եռամսյակում շուկան էլ ավելի ակտիվ էր. գրեթե 2,6 հազարով ավելի շատ առք ու վաճառք էր կատարվել։

Այս տարվա առք ու վաճառքի գործարքները 429-ով զիջում են նույնիսկ 2019թ. ցուցանիշը։

Անցած տարվա համեմատ, երրորդ եռամսյակում անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվել է 15 տոկոսով։

Երրորդ եռամսյակում շուկան էապես պասիվացել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։ Այդ դեպքում էլ գործարքները կրճատվել են 15,8 տոկոսով։ Երևանում ավելի շատ՝ գրեթե 21 տոկոսով։

Նվազել է բնակարանների, արտադրական ու հասարակական նշանակության շինությունների վաճառքը։ Մեկը տալիս է անշարժ գույքի շուկայում՝ բնակչության, մյուսը՝ տնտեսական հատվածի ակտիվության բնութագիրը։

Երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայում վաճառվել է 4071 բազմաբնակելի շենքի բնակարան և 1868 առանձնատուն։ Բազմաբնակելի շենքերի բնակարանների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ 12,7, անհատական տներինը՝ 16 տոկոսով։ Ընդհանուր առմամբ երրորդ եռամսյակում վաճառվել է 5939 բնակարան և առանձնատուն։ Նախորդ տարի վճառվել էր 6891-ը՝ 952-ով ավելի, քան այս տարի։

Այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ էլ է բնակարանների առք ու վաճառքը մեծապես կրճատվել. 17,5 տոկոսով ավելի քիչ բազմաբնակելի շենքի բնակարան և 17,4 տոկոսով ավելի քիչ անհատական բնակելի տուն է վաճառվել։

Պակաս քիչ չի կրճատվել նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների առք ու վաճառքը։ Մի դեպքում՝ գործարքները նվազել են ավելի քան 18, մյուս դեպքում՝ գրեթե 15 տոկոսով։

Բնակարանային շուկան երրորդ եռամսյակում բավական պասիվ է եղել նաև Երևանում։ Երեք ամսում վաճառվել է 2779 բնակարան և 485 առանձնատուն։

Նախորդ տարվա համեմատ բնակարանների վաճառքը կրճատվել է՝ 10,8, առանձնատներինը՝ 14,5 տոկոսով։

Մայրաքաղաքի բնակարանային շուկայի պասիվացումն առավել ակնհայտ է այս տարվա նախորդ եռամսյակի նկատմամբ. բնակարանների վաճառքը կրճատվել է 16,9 տոկոսով, առանձնատներինը՝ ավելի քան 23 տոկոսով։

Վերջին ամիսներին ահա այսպիսի պատկեր է արձանագրվել անշարժ գույքի ու բնակարանային շուկայում։ Առք ու վաճառքի քանակներն էապես կրճատվել են։ Այն էլ ոչ միայն մեկ, այլև նախորդ մի քանի տարիների կտրվածքով։ Բայց դրան զուգահեռ՝ գները շարունակել են բարձրանալ։ Երրորդ եռամսյակում Երևանում բնակարանները թանկացել են ևս 1,6 տոկոսով։ Մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 2,9 տոկոսով։

Տարվա կտրվածքով էլ բնակարանների գնաճը մայրաքաղաքում կազմել է՝ գրեթե 15, իսկ դրանից դուրս՝ շուրջ 21 տոկոս։ Երևանում ամենաբարձր գնաճն արձանագրվել է Կենտրոնի երկրորդ գոտում, որտեղ մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Այստեղ միջին գները քառակուսի մետրի կտրվածքով հասնում են գրեթե 2 հազար դոլարի։ Արաբկիրում, որը համարվում է Երևանի բնակարանային շուկայի երկրորդ ամենաթանկ հատվածը, վերջին մեկ տարում միջին գնաճը կազմել է գրեթե 15 տոկոս. գները տատանվում են 1300 դոլարի սահմաններում։

Երևանի մյուս հատվածներում ևս տարվա կտրվածքով գները բավական բարձրացել են՝ միջինում 10-15 տոկոսի չափով։ Թվում է, թե այդպես չպիտի լիներ՝ անշարժ գույքի շուկայի պասիվացման պայմաններում։ Բայց գներն էլի բարձրանում են։ Պատճառներից մեկն էլ այն է, որ գնաճը սպեկուլյատիվ բազմաթիվ տարրեր է պարունակում։ Շուկայում ակնհայտորեն հերթական փուչիկն է գոյանում, որը սովորաբար ինչ-որ պահի պայթում է՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan