ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին

Այս թեմայով
- Սոթքի ոսկու հանքում բախվել են ԲելԱԶ բեռնատարն ու Mitsubishi-ն. վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
- Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 31 հատ պարկուճ
- Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
- Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմանում, Երեւանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի դեպքով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանին։
Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում, բարեբախտաբար՝ չի տուժել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։