Ժիրինովսկին ցանկանում է համեմատել իր IQ-ն Թրամփի եւ Թիլերսոնի IQ-ների հետ
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ցանկանում է համեմատել իր IQ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի IQ-ների հետ, եւ կարծում է, որ իր ինտելեկտի մակարդակն ավելի բարձր կլինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թրամփն առաջարկել է համեմատել իր եւ Թիլերսոնի IQ-ները։ Ես ինձ էլ կավելացնեի։ Եկեք համեմատենք երեքիս IQ-ները, դուք հսկայական Ամերիկայի կողմից եք, ուրեմն թող Ռուսաստանի կողմից էլ լինի․․․ Թիլերսոնինը ցածր կլինի, քանի որ նա սովորական նավթագործ բիզնեսմեն է։ Թրամփն, իհարկե, ավելի շատ է քաղաքականությամբ զբաղվել, սակայն չի կարողացել ստանալ այն գիտելիքները, որոնք ունենք մենք այստեղ՝ Ռուսաստանում»,-հայտարարել է Ժիրինովսկին։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, մեկնաբանելով այն լուրը, թե իբր Թիլերսոնը վիրավորական արտահայտություն է արել Թրամփի հասցեին, վերջինս առաջարկել էր համեմատել իրենց երկուսի մտավոր ունակության մակարդակները IQ թեստի միջոցով։ Սպիտակ տան պետքարտուղարը այդ առաջարկը «կատակ» է անվանել։