Կառլես Պուչդեմոնը ստորագրել է անկախության հռչակագիրը
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը եւ խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են անկախության հռչակագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս պահին, հռչակագրի տակ ստորագրում են անկախությանը սատարող «Միասին հանուն այո-ի» եւ «Ազգային միաբանութան թեկնածություն» կուսակցությունների պատգամավորները, որոնք խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն՝ 72 մանդատ:
Ավելի վաղ, խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել: