Աճուրդի կհանվի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը»
Նոյեմբերի 15-ին Նյու Յորքի Christie's աճուրդի տանը կվաճառվի Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարը (Salvator Mundi), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցչին:
«Նկարը մոտ 100 միլիոն է գնահատվում: Նախկինում այս գործը Անգլիայի թագավոր Կարլոս I-ի հավաքածուում է եղել»,-ասել է նա:
64,5 եւ 44,7 սանտիմետր չափերով նկարը «Հետպատերազմյան եւ ժամանակակից արվեստ» աճուրդի հատուկ իրերից է: