Քնելուց առաջ սնվելն օգտակար է
Սիդնեյի համալսարանի մասնագետները հավաստում են, որ տարածված այն կարծիքը, թե քնելուց առաջ սնվելը վնաս է, ճիշտ չէ: Ընդհակառակը`այժմ պարզ է դարձել, որ քնելուց առաջ սնվելը նույնիսկ օգտակար է առողջության համար: Սակայն, հարկ է նշել, որ ոչ բոլոր սննդամթերքներն են համապատասխան:
Ինչպես նշում են մասնագետները, կարևոր է, որ սնունդը բաղկացած լինի բանջարեղենային ուտելիքներից, քանզի բանջարեղենը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից և բարձրացնում է արյան մեջ տրիպտոֆան ամինաթթուների մակարդակը:
Տրիպտոֆանի ավելացման դեպքում աճում է նաև ուղեղում սերոտոնինի (երջանկության հորմոն) մակարդակը, որը հանգստացնում է նյարդային համակարգը և նպաստում է արագ և հանգիստ քուն մտնելուն: