Թուրք նախարարը երազում է այն օրերի մասին, երբ Հայաստանի հետ սահմանը բաց կլինի
Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը Կարսում պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հանդիպման ժամանակ խոսել է Կարսի զարգացման մասին՝ չմոռանալով հայ-թուրքական սահմանի խնդիրը։ «Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է։ Երանի փակ չլիներ։ Սակայն մի պայման կա։ Երբ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»,-ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։