ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչը
ԵԽԽՎ պատվիրակները Ստելլա Կիրիակիդեսին ընտրել են Վեհաժողովի նախագահ։
Կիպրոսի ներկայացուցիչը հոկտեմբերի 10-ին կայացած քվեարկության 3-րդ փուլում ստացել է ձայների մեծամասնությունը։
Մյուս թեկնածուն լիտվացի Էմանուելիս Զինգերիսն էր։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել։