Բյուլբուլօղլին ՅՈՒՆԵՍԿ-ում երկու ձայն է ստացել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը հոկտեմբերի 9-ին անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը:
Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում երկրի դեսպան Փոլան Բյուլբյուլօղլուն, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն ու, ըստ ամենայնի, դուրս կմնա հետագա պայքարից:
Առաջին փուլի արդյունքներով առավելագույն` 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է:
Ադրբեջանցի դիվանագետի թեկնածությունը պաշտպանելու մտադրության մասին էր հայտարարել ՌԴ-ն: