Նեյթ փոթորիկը կրկին դարձել է արեւադարձային մրրիկ
Նեյթ փոթորիկը թուլացել է հասնելով արեւադարձային մրրիկի աստիճանի։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ փոթորիկներին հետեւող ազգային կենտրոնը։
Օդերեւութաբանների տվյալներով, քամու արագությունը հասնում է 110 կմ/ժամի։ Այժմ փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս 37կմ/ժամ արագությամբ։
Ավելի վաղ Լուիզիանա եւ Ֆլորիդա նահանգներում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ՝ կապված մոտեցող աղետի հետ։