Ինչպես հայտնել վատ լուրերը
Գիտնականները հետազոտութուններ կատարելու արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ լուրերը լավ է հայտնել ուղիղ և անկեղծ: Ինչպես ներկայացնում է pravda.ru-ն, ամերիկյան Յուտա նահանգում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի կայքում հաղորդվում է, որ ամերիկյան համալսարանները համատեղ փորձ են իրականացրել, որի ընթացքում տարբեր տեսակի «վատ լուրեր» են հաղորդել 145 կամավորի։ Փորձերի վերջում գիտնականները մասնակիցներին խնդրել են գնահատել, թե որ հաղորդումներն են նրանց կարծիքով ավելի պարզ, ուղիղ, նրբանկատ, ազնիվ կամ տեղին եղել: Պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է պարզ և ուղիղ ասված լուրը: Ամենից շատ դա վերաբերում է ֆիզիկական փաստերին, ինչպես օրինակ մահացու հիվանդության մասին բժշկից անկեղծ տեղեկանալը: