Այսօր՝ 27 նոյեմբերի 2022թ., 00:00
Կոստառիկացիներն արթնանում են եւ ցնցվում հաճելի անակնկալից Էրդողանը հայտարարել է մինչեւ 2023-ի ավարտը թուրքական ԱԹՍ-ի արտադրության մասին ԱՄՆ պատժամիջոցների մեղմացման լույսի ներքո Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը վերսկսում են բանակցությունները Շուկաները պետք է պատրաստ լինեն անկմանը «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Ուկրաինայում հրետանին ձախողում է`խնդիրներ առաջացնելով Պենտագոնի համար. NYT C խմբում խաղում են 2:0 Ֆրանսիան աշխարհի չեմպիոնի մակարդակի խաղ է ցուցադրում Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է Կոմիտաս Վարդապետն անմահ է, անմահ է նաև նրան լույս աշխարհ բերած Ազգը․ Ասողիկ աբեղա Կարապետյան Սպայկա ընկերության վնասն արդեն գերազանցում է 1 մլրդ դրամը Միայն անուղեղ մարդը չի վախի, ով գիտակցում է, որ իրեն ու ադրբեջանցուն մի փողոց է բաժանում. Շուռնուխի գյուղապետ Մինչ մենք զբաղված ենք խաղաղություն մուրալով, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և պատրաստվում նոր պատերազմի․ Կարեն Հովհաննիսյան Մեր թիվ 1 խնդիրը Փաշինյանն է. պետք է վերացնենք այդ խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի. Գերասիմ Վարդանյան «Նիկո՛լ, չե՛ս մարսելու․ Նար-Դոսի փողոցում հարվածել են խնձոր վաճառող տարեց կնոջը, ապրանքը՝ առգրավել»․ ահազանգ «ԱԱԾ, դուք գետինը չեք մտնո՞ւմ». Ռուբեն Մխիթարյան Աննա Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության ՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Կառավարության հետ ԱԱ-2022. Օրվա հանդիպումները Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. նաև անչափահաս է տուժել. մանրամասներ. (տեսանյութ) «Խաղադաշտ է մտնում» Ալեն Սիմոնյանը. ԱԺ նախագահը գնում է ֆուտբոլ նայելու. (տեսանյութ) Ավստրալիան առաջին միավորները վաստակեց Իրանը կարող է եւ չհաղթել, իսկ ահա Ամերիկան՝ պարտավոր է Էկվադոր-Սենեգալ խաղը՝ յուրօրինակ եզրափակիչ Բրազիլիան պատրաստ է նվաճել աշխարհի գավաթը, եթե չխանգարեն Իրադրությունն ակնհայտ անկանխատեսելիության հուն է մտել, իսկ Հայաստանի իշխանությունը դրան ի պատասխան, զբաղված է փողոց փակելով/զարդարելով Սիրուշոն հրապարակել է դստեր լուսանկարը Կցանկանայի՝ ստեղծեինք միջազգային իրավունքի մեխանիզմներ մշակող թիմը. Ալվինա Գյուլումյան «Հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ՝ լրիվ այլ». քաղտեխնոլոգը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին Ինչպես կարող է Հայաստանում ծնվածն այս երկիրն այնքան չսիրել, որ մուրճով էսպես քանդելով գնա առաջ. Նաիրի Սարգսյան Չուխանի նկատմամբ վերաբերմունք…դե պատասխանեք. Ալիևը դեռ ստանալիք ունի Նիկոլից. Արմեն Աշոտյան ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում եվրոպական հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործ Ադրբեջանին Սեյրան Օհանյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը Այն, ինչ պետք է կնքվի, խաղաղության հետ որևէ կապ չունի. Էդգար Ղազարյան Մեր գողը ոչ միայն տնից է, այլև տանտերն է, ու մեր եզը երդիկից հանում են. Սերժ Սրապիոնյան Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը. Ավետիք Չալաբյան Նույնն է՝ աղջկան խայտառակ անես, բայց ասես՝ գալու ենք, ուզենք. Գևորգ Պետրոսյանը՝ «խաղաղության» մասին Ալիեւը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Շահառուն Հայաստանն է, սակայն, հայկական տարբերակ չկա. Գեւորգ Դանիելյան Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին Շիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ) Կադիրովը Պուտինի հետ սելֆի է արել Քարվաճառը այս տարածաշրջանի բանալին է, և այդ բանալին, առանց մի կրակոցի տեղական օգուզները նվիրեցին իրենց արևելյան եղբայրներին․ Տիգրան Քոչարյան Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել Երևանն ու Բաքուն ունեն իրենց շահերը՝ Թուրքիայի ու Իրանի հետ կապված, բայց դա իրենցն են․ Ստանիսլավ Տարասով Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... 90 բուժաշխատողներ Ավանեսյանի որոշման արդյունքում կմնան անգործ Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում Վիկտոր Սողոմոնյանի գիրքը Մոսկվայում բեստսելլեր է դարձել Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է Թշնամին կրկին առավոտյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին Ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զոհեր, զոհեր, էլի զոհեր ու․․․ Սալյո՛ւտ Տղա եք՝ մի սահմանափակեք մարդկանց խոսելու իրավունքը. Տիգրան Քոչարյան «ՀԱՊԿ գագաթնաժողովը կանխեց Հայաստանի դեմ հերթական ռազմական ագրեսիան, բայց արդյո՞ք երկար ժամանակով». Արտաշես Գեղամյան Օրենսդիրը նաև պետք է հստակ սահմանի՝ դրսից եկող գումարները եկամտահարկով չեն հարկվում. Հրանտ Բագրատյան Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան Մոսկվայում տղամարդը, շփոթելով իրական զոհին, 7 անգամ կրակել է և փորձել սպանել հայ երիտասարդին 180 աստիճան հակառակ կարծիք․ ի՞նչ էր ասում պետական պարտքի մասին Փաշինյանը նախկինում և հիմա (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուզում ոչնչացնել ԱԱԾ արխիվները Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով Для педагогов из Армении стартует новая серия бесплатных онлайн-курсов Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով Նրանք, ովքեր շահագործում և կողոպտում են հայրենիքը, հակահերոս են․ Դավիթ Բաբայան Գյուղացի․ «Թող Նիկոլը գա նայի մեր սարերի վիճակը»։ Փաշինյան․ «Էդ սարի ծերին, որ ձյուն ա, մեր ինչի՞ն ա պետք․․․» Գործակալները բացահայտ են աշխատում. Անդրանիկ Թևանյան
Հարցում

Ի՞նչ է գրված Ստամբուլյան խարտիայում Ղարաբաղի մասով և ինչո՞ւ է ստում Նիկոլ Փաշինյանը

Ստամբուլյան փաստաթուղթ, Արցախի՝ բանակցություններից դուրս թողնում, Մադրիդյան սկզբունքներ․ այս երեքն այն թեմաների շարքում են, որոնք Նիկոլ Փաշինյանը մշտապես մանիպուլացնում է։ Փաստերը զորեղ են, փաստերն են, որ միշտ մնում են, ցավոք՝ այժմ իրավիճակում ենք, որ բարձր ամբիոնից փաստերի փոխարեն հնչում է սուտը։

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում դարձյալ ստել է՝ հայտարարելով, թե Ռոբերտ Քոչարյանը ստամբուլյան խարտիայով Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։

Այս ստին մի շարք անդրադարձեր են եղել, չոր փաստերով, սակայն նա շարունակում է ստել՝ սովորության համաձայն։ Կարող ենք, իհարկե, ասել՝ «դե Նիկոլն է, խոսում է, թող խոսի», բայց, ցավոք, մշտական մանիպուլյացիաների այս շրջանում կարող են դեռևս գտնվել հատ ու կենտ մարդիկ, որոնք կհավատան նրան։ Ուստի վերստին հրապարակում ենք ստամբուլյան փաստաթղթի վերաբերյալ կոնկրետ փաստերը։

Ընթացիկ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ստել էր Ստամբուլյան խարտիայի մասով։ 2022թ․ փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքը անդրադարձ կատարեց 1999թ․ նոյեմբերի 9-ին Ստամբուլում ստորագրված ԵԱՀԿ գագաթաժողովի փաստաթղթին՝ ասելով․

«Ստամբուլյան փաստաթուղթը որեւէ մեկը կարդացե՞լ է, թե՝ ոչ։ Իսկապես, սա թեմա է, որը Հայաստանում քննարկվում է ավելի քան երկու ամիս։ Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, եւ ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը։

Փաստաթղթում կա անդրադարձ հետսովետական տարածքներում կոնֆլիկտների վերաբերյալ։ Մոլոդվա, Վրաստան, Ռուսաստան, Կոսովո, Չեչնիայի հարցը․ բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է՝ մենք հարգում ենք, վերահաստատում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, եւ որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանականներում։ Վերահաստատվում է Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ միայն Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Պատկերացրեք՝ ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, որ Լիսաբոնից հետո հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որում, ի տարբերություն այլ կոնֆլիկտների, որեւէ բառ ասված չէ։ Կապ չունի, թե դու որքան ազնիվ ես քո բացատրությունների մեջ, մեկ է՝ հավատում են նրան, ով վարժորեն ստում է։ Եթե դու վարժված ես ստելուն, անում ես առանց ամոթի՝ մարդկանց աչքերի մեջ նայելով, քեզ հավատում են»։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կարևոր մանրամասներ հրապարակեց Ստամբուլյան խարտիայից․

Կոսովո

Երկար տարիների բռնաճնշումներից, անհանդուրժողականությունից եւ բռնություններից հետո Կոսովոյում խնդիր է դրված զգալի ինքնավարության վրա հիմնված բազմաէթնիկ հասարակություն կառուցել՝ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգմամբ՝ մինչեւ ՄԱԿ ԱԽ-ի 1244 բանաձեւի համաձայն վերջնական կարգավորումը:

Վրաստան

Վերահաստատելով մեր իր վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ մենք ընդգծում ենք Ցխինվալի տարածաշրջանի/Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, Վրաստանի հետ կապված կանֆլիկտների լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Վրաստանի կազմում այդ շրջանների քաղաքական կարգավիճակի որոշման ճանապարհով։

Մոլդովա

Մենք ողջունում ենք վերջին շրջանում ձեռնարկված հուսադրող քայլերը

Մերձդնեստրյան խնդրի կարգավորման գործընթացում։ Այս առումով կարեւոր իրադարձություն դարձավ բարձր մակարդակի հանդիպումը Կիեւում (1999թ. հուլիս): Սակայն գլխավոր՝ Մերձդնեստրի տարածաշրջանի կարգավիճակի որոշման հարցով շոշափելի տեղաշարժեր առայժմ տեղի չեն ունեցել: Մենք վերահաստատում ենք, որ այս խնդրի լուծման դեպքում պետք է ապահովվեն Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ղարաբաղ

Մենք ստացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված ներկայիս իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին եւ գնահատում ենք նրանց ջանքերը։ Մեզ հատկապես ուրախացնում է ակտիվացած երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց հերթական հանդիպումները պայմաններ ստեղծեցին դրա տեւական ու համապարփակ լուծման որոնման գործընթացին դինամիկա հաղորդելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը եւ կոչ ենք անում շարունակել այն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման հույսով։ Միեւնույն ժամանակ, մենք վերահաստատում ենք, որ ԵԱՀԿ-ն եւ դրա Մինսկի խումբը, որը կարգավորում փնտրելու ամենահարմար ձեւաչափն է մնում, պատրաստ են աջակցել հետագա խաղաղ գործընթացի առաջխաղացմանը եւ դրա հետագա իրականացմանը, այդ թվում՝ կողմերին բոլոր անհրաժեշտ օգնության տրամադրման միջոցով:

Ռուսաստան

Հյուսիսային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ եւս մեկ անգամ վճռականորեն վերահաստատում ենք, որ մենք լիովին ճանաչում ենք Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում ենք ահաբեկչությունը՝ դրա ցանկացած դրսեւորմամբ»:

 Ահա փաստերը սրանք են, որոնք որքան էլ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնի՝ չեն փոխվում։

yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan