Այսօր՝ 09 դեկտեմբերի 2022թ., 00:00
Իրանում տեղի է ունեցել բողոքի ակցիաների մասնակցի առաջին մահապատիժը 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում. «Լույս» Հայտնի են «Հայաստան» դաշինքի 4 նոր պատգամավորների անունները. ԿԸՀ-ն նոր մանդատներ տրամադրեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողներն արբիտրաժային վարույթ են նախաձեռնում Բաքվի դեմ Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան ԱՄՆ-ը Ռուսաստանին կասկածում է Իրանից մարտական դրոնների գնումներն ավելացնելու մեջ 7-8 բալանոց երկրաշարժ ՌԴ հարավում. Այն զգացվել է նաև Հայաստանում եւ Արցախում Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր. Դումանյան Անկարայում տեղի կունենա ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 14-րդ նիստը «Կեսօրին ակնկալում եմ բովանդակալից հանդիպումներ». Տոյվո Կլաարը հայտնել է Երևան այցի մասին Ադրբեջանն անջատվել է Իրանից ղաջար թագավորների բանիմաց չլինելու պատճառով. Ալի Ֆադավի ԱՄԷ-ի անձնագիրը դարձել է աշխարհում համար մեկը ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը. Կողմ քվեարկեց միայն ՔՊ-ն Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կփոփոխվեն 5 մլն դրամ. ԱԳՆ-ն նոր գույք է գնում Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգել է Վիգեն Էուլջեքյանը Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի. հոսպիտալացվել են երկուսը Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները Քննիչները՝ լուրջ խնդրի առջև. տարին ամփոփել չեն կարող Ի՞նչ ճակատագիր կունենան աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները Նախկինում դատվածություն ունեցող Հաջի-Հակոբյանն այժմ ԱԺում բարձր պաշտոն է զբաղեցնում Ինչո՞ւ է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներից մեկը շարունակում մնալ պատգամավոր ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. Օրակարգի հարցերին մնացել է քննարկել 4 հարց (տեսանյութ) Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմակահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը կարճվեց «Բնապահպանների» թեման չի փակվել․ Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի դեմ հարուցվել է քրեական գործ Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արարատի մարզում ՆԱՏՕ-ի հիմնադրամից ավելի քան 3 միլիարդ դոլար կարող է ուղարկվել Ուկրաինա Պոնչիկ էի, ինչ եմ դառել. գնաճի «չեմպիոնները»՝ հաց, մակարոն, միրգ, միս Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը. Գառնիկ Դավթյան Ընդդիմության բարձրաձայնելուց հետո լուծվել է զոհվածի ընտանիքի փոխհատուցման հարցը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ․ Սեյրան Օհանյան Հրավառված անբարոյականություն․ զարմանալի է, որ տոնածառը Եռաբլուրում չէիք տնկել Իրանում գլխաշոր չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել. պատգամավոր ԱԺ-ն միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև երկաթուղու կառուցման հարցն են քննարկել Մոսկվայում Ալեն Սիմոնյանն ու կինը հանգստանում են ուրիշի հաշվի՞ն Չի կարելի բազմաբնակարանային շենքերի մասին հարցը այսպես ուղղակի անցնել. Գեղամ Նազարյան ԶՈւ-երում խառը համալրման սկզբունքը երկար է տևելու․ Սեյրան Օհանյան Ընդամենը մեկ առաջարկ եմ ներկայացնում, դա էլ չի ընդունվում. Զեմֆիրա Միրզոևա Արցախի կորուստը Արցախի ու ՀՀ յուրաքանչյուր անձի համար կնշանակի 100 հազար դոլարի կորուստ. Վազգեն Մանուկյան Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր Ընդդիմությանը լքեց ԱԺ դահլիճը, երբ կառավարությունը սկսեց ներկայացնել բյուջեն Սեյրան Օհանյանի ճեպազրույցը Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը․ Հարութ Սասունյան Ատեստավորման և հավելավճարների ներկայացված տարբերակը բերելու է ԶՈւ-ից արտահոսքի․ Սեյրան Օհանյան Կեղծված ընտրությունների հետևանքը․ ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում Ես կողմնակից չեմ, երբ ԶՈւ-երի համալրման խնդիրներում այս կամ այն անունն ենք դնում. Սեյրան Օհանյան Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 149 Հայկ Գրիգորյանին կողմ են քվեարկել ՔՊ և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Աղետի գոտին՝ Հայաստանի ղեկավարների օրոք․ ե՞րբ և ինչ աշխատանք է կատարվել Շուշին պատերազմով ենք գրավել, Երևանը խաղաղությամբ կգրավենք․ Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին Կոնգրեսում շատ տեսանելի, բավականին օգտակար եւ նախաձեռնող դերակատարում ունեցան երիտասարդ պատվիրակները․ Արմեն Գևորգյան Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ինչ-որ բանակցությունների մասին Ցանկանում ենք՝ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ. ԱՀ նախագահը՝ Ֆրանսիայի խորհրդարանում Արթուր Խաչատրյանը եգիպտական «Կահիրե լրատվական»-ին է ներկայացրել Արցախյան հիմնախնդրի պատմությունը եւ լուծման ուղիները Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ «Վաղարշապատ» ԲԿ-ում. վիրաբույժը մարմնական վնասվածք է ստացել Երևանում վնասել են 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Խաչատրյանի և մյուս հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը ԱԺ-ն քննարկում է 2023-ի պետական բյուջեի նախագիծը (տեսանյութ) Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը ցույց են տվել նորածին դստերը եւ բացահայտել անունը (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում «Սուրմալուի» պայթյունի գործով հարցաքննվել է սեփականատերը․ պահեստապետին չեն կարողանում գտնել Դատախազը՝ մամուլի թշնամի Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ Որոշել են ընդառաջել Ավինյանին ԱԱ-2022. Քառորդ եզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը «3 հոգով ենք եղել, չէինք կարող 40 պարեկի ծեծել». ականատեսը՝ Վանաձորում պարեկների եւ քաղաքացիների ծեծկռտուքի մասին Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը Լավրովի զայրույթի պատճառը Ալմա-Աթայի հռչակագիրն էր․ Արգիշտի Կիվիրյան Վարչապե՛տ, նախարա՛ր, լուծեք զոհված զինծառայողի ընտանիքի հարցը, եթե չարեցիք՝ ավելի լավ է գետինը մտնեք. Աղվան Վարդանյան Բյուջեի քննարկման ժամանակ թուրք պատգամավորները բռունցքներով միմյանց վրա են հարձակվել Էրդողանն ու Ալիեւը շնորհավորել են միմյանց եւ «Եղբայրական բռունցք» զորավարժությունների մասնակիցներին Բաքուն չի էլ թաքցնում, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը
Հարցում

Այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն․ ՊՆ

Hraparak.am-ը գրում է.

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր՝ «ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրներին», նշել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: «Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան»,-գրել է թերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ սուվերեն տարածքում շրջափակման մեջ անցած ադրբեջանցիների մասով ՀՀ ԶՈւ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին, դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ նշել էր. «Այդ մխրճումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ` շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»:

Hraparak.am-ն այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, արդյոք ադրբեջանցիներն անարգել հեռացե՞լ են մեր տարածքից։ Ի պատասխան մեր հարցմանը` ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց․ «Ես դրան կարող եմ միայն հետևյալ կերպ արձագանքել, որ երբեմն այդ հավաստի աղբյուրներն այդքան էլ հավաստի չեն»։

Փորձեցինք ճշտել` դա նշանակում է, որ ադրբեջանցի զինվորները մինչ օրս սոված-ծարավ գտնվում են մեր սուվերեն տարածքում շրջափակման մե՞ջ։

«Իրենք գրել են՝ մեր հավաստի աղբյուրներով, ու երկար տեքստ՝ վերլուծելով այդ իրադրությունը, ես էլ ասում եմ, որ այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն»,-կրկնեց ՊՆ խոսնակը։

Նկատեցինք, որ մենք չենք զանգել, որ քննարկենք մեր գործընկեր լրատվամիջոցի աղբյուրների հավաստիությունը, այլ ուզում ենք հստակ իմանալ՝ ադրբեջանցիները շարունակո՞ւմ են մնալ շրջափակման մեջ, թե՞ ոչ։ Խոսնակը նորից նույնն ասաց․ «Ես ակնարկում եմ, որ այդ խիստ հավաստի աղբյուրները երբեմն այդքան էլ հավաստի չեն»։

-Իսկ Ձեր ակնարկից կարո՞ղ ենք հասկանալ, որ ադրբեջանցիները շարունակում են սոված-ծարավ մնալ մեր սուվերեն տարածքում։

-Դե, հիմա, Դուք էդ ակնարկը տվեք, ոնց կհասկանան՝ արդեն իրենց խնդիրն է։

-Ես հասկացա Ձեր ակնարկից, որ ադրբեջանցիները մինչ օրս շրջափակման մեջ են ու սոված-ծարավ՝ սպասում են մի կտոր հացի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ պաշտպանության նախարարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է` նրանց ճակատագրի հետ կապված։

-Թե ինչ քայլեր են ձեռնարկվում ընդհանուր առաջնագծում՝ դրանք հրապարակման ենթակա չեն։

-Ադրբեջանցիների կողմից մեր զինվորների գնդակահարության կադրերը հրապարակման ենթակա են, մեր գործողությունները՝ իրենց մասով, հրապարակման ենթակա չե՞ն։

-Դուք ասում եք՝ ինչ գործողություններ են արվում, ինչ քայլեր են ձեռնարկվում, ես ասում եմ՝ դրանք հրապարակման ենթակա չեն։

-Ամեն դեպքում, այդ մարդիկ շարունակո՞ւմ են մնալ շրջափակման մեջ։ Խնդրում եմ՝ ուղիղ ասել։

-Ես ասացի՝ այդ «խիստ հավաստի աղբյուրները» երբեմն այդքան էլ հավաստի չեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan