Իրանում տեղի ունեցողն ուղիղ կապ ունի մեզ հետ. Կարեն Հովհաննիսյան

Քանի որ տարածաշրջանում կատեգորիկ դիրքորոշում որդեգրեց Իրանը, և ոչինչով չկարողացան կաշառել, համոզել, գործի դրեցին փորձված մեթոդը՝ հեղափոխությամբ իշխանափոխություն և իշխանության բերել մեկին, ով կլինի իրենց կամակատարը։ Տելեգրամի իր ալիքում նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Իրանում տեղի ունեցողն ուղիղ կապ ունի մեզ հետ։ Քանի որ տարածաշրջանում կատեգորիկ դիրքորոշում որդեգրեց Իրանը, և ոչինչով չկարողացան կաշառել, համոզել, գործի դրեցին փորձված մեթոդը՝ հեղափոխությամբ իշխանափոխություն և իշխանության բերել մեկին, ով կլինի իրենց կամակատարը։
Բայց դե Իրանը մնում է Իրան։ Իրանն այս օրերին անգամ հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանի այն հատվածներին, որտեղից կարողանում են Իրան ներթափանցել թուրքկան իշխանության աջակցությունը վայելող քրդական ուժերը։ Իրանը շատ լավ է ճանաչում բոլոր անդեմքերի դեմքերը, շատ լավ գիտի, թե որտեղ է շերեփի պոչը, որը հայտնվել է իր երկրում և խառնակչություն անում․․․»,- գրել է Հովհաննիսյանը։