Այսօր՝ 01 դեկտեմբերի 2023թ., 00:00
Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Գառնիկ Դանիելյան Զանգվածային ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. մասնակցել է շուրջ 20 մարդ. գործի են դրել դանակ ու քարեր Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector Արցախի նախագահը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ Նասիմ Թալեբը կանխատեսեց համաշխարհային գլխավոր երեք ռիսկերը՝ համաճարակ, ֆինանսական կոլապս եւ աճող պարտք Դոնի Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել շուկաներից մեկում (տեսանյութ) Արման Ծառուկյանը խոսել է Դարիուշի ուժեղ կողմերի մասին Լիոնը պաշտոնանկ է արել Գրոսսոյին. պաշտոնական Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում Ինձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ Թալեբ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա Գերմանիայում հայտնաբերվել է սլավոնական մետաղադրամների ամենամեծ գանձը Գիտնականները կապ են գտել հետաքրքրասիրության և կյանքի տևողության միջև Գլոբալ տաքացման պատճառով Երկրի ծովերը ենթարկվում են արևադարձային տեսակների ներխուժմանը Ֆրանսիայի վարչապետն արգելել է նախարարներին օգտվել WhatsApp-ից և Telegram-ից Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն Թուրքիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ռուս մոր և աղջկա սպանությունից Ինչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը գնաց քննիչ հանձնաժողով Ահաբեկչություն Երուսաղեմում. կան զոհեր Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավարից Ադրբեջանցի փորձագետ. Զինծառայության ոլորտում նորամուծությունները վիթխարի վնաս կհասցնեն բանակին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով Ինչ է ասել Սամվել Բաբայանը նիստում Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել Ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում. Գևորգ Դանիելյան Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի Գերմանիայում 7 հնագույն սրեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում էին զոհաբերությունների համար Մալայզիայում վայրի փղերի երամակը տրորել է փղի ձագին հարվածած մեքենային Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր «երազող» Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան Տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները. «Մայր Հայաստան» Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը․ Իշխան Սաղաթելյան Երևանում ռուս զինվորականն «Ուրալով» դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել խանութի պատին ու փլուզել այն Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ Վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ Լարսում հայկական բեռնատարների մասով իշխանությունն ամեն ինչ անում է, որ վնասներ կրենք․ Գառնիկ Դանիելյան ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել Սամվել Բաբայանին Ավագանու հերթական ստուգարքը Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է հուդայականություն ընդունել Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է․ Ասպրամ Կրպեյան Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում Երջանիկ ապուշները. Ավետիք Իշխանյան Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը իրավապահները չեն կարողանում գտնել «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել ՀՀ-ից բուսական արտադրանքի խախտումների մասին Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան
Հարցում

Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Թվում էր, թե փաշինյանական պարտությունից հետո Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրեր նորագույն սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այս հարցում էական խնդրահարույց թեմաներ կան։ Իշխանական պատգամավորների կողմից այս օրերին դժգոհություններ են հնչում, թե իբր 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան զենք չի մտել, «Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր» և այլն։ Բայց առավել տարօրինակ է, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն է հայտարարում, թե Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ամեն իրավիճակ իր պատճառներն ունի։

Սա փաստում է, թե ինչ վիճակի են ՀՀ իշխանությունները հասցրել դաշնակիցների հետ հարաբերությունները, որ վճարել են, բայց չեն կարողանում սպառազինությունները ստանալ։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ նրա խոսքերին հավատալը հիմա արդեն ոչ թե պարզապես միամտություն է, այլ հիմարություն: Այնպես չէ, որ զենքի մատակարարումը կատարվում է ինչպես, օրինակ՝ շուկայում սովորական ապրանքներ գնելու տեսքով։

Նախ՝ դրա համար նախօրոք պայմանագրեր են կնքվում, ժամկետներ են սահմանվում, որոնք կարող են մինչև մի քանի տարի նախատեսել, որպեսզի արտադրող կազմակերպությունը հասցնի դրանք արտադրել և մատակարարել։ Եվ հաճախ պատահում են նաև դեպքեր, երբ ռազմարդյունաբերությունն, ուղղակի ծանրաբեռնվածության տակ հայտնվելով, ուշացնում է սպառազինությունների մատակարարումը։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում ուշանում են ռուսական սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, զարմանալի է, թե ինչպե՞ս էր պատահում, որ նախկին նախագահների օրոք, որոնց կառավարման ժամանակաշրջանն անընդհատ քննադատության էր ենթարկվում Փաշինյանի կողմից, Հայաստանը սպառազինությունների մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, իսկ հիմա հանկարծ խնդիրներ է ունենում։

Եվ պատահական չէ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս խնդրին՝ նշելով, որ ո՛չ իր ժամանակ, ո՛չ էլ երրորդ նախագահի օրոք զենքի մատակարարումը խնդիր չի եղել։ Մասնագետները ևս փաստում են, որ նախկինում Հայաստանը անգամ վարկով է սպառազինություններ ձեռք բերել, իսկ որոշ դեպքերում էլ զենքը տրամադրվել է ռազմատեխնիկական օգնության շրջանակներում, այսինքն՝ առանց գումարի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ զենքի ձեռքբերումն իրականացվել է այդ գործում ներգրավված անհատների միջոցով, օրինակ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հիմա ամբողջ կառավարությունը լծվել է այդ գործին, «տանջվում-տառապում» է, բայց չի կարողանում ստանալ այն զենքը, որի համար վճարված է։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ակնարկում է, թե գումարի խնդիր չունեն, բայց մատակարարումների խնդիր ունեն։ Եթե գումարի խնդիր չկա, ապա զենքի համաշխարհային շուկան այնքան մեծ է, որ ահռելի մատակարարումներ կարելի է կազմակերպել։ Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելից են հայտարարել, թե պատրաստ են զենք վաճառել նաև Հայաստանին։ Եվ բոլոր հնարավորությունները կան, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի զենքի ձեռքբերման ուղղությունը, սպառազինությունների տարբեր բաղադրիչներ ձեռք բերի ոչ թե մեկ, այլ տարբեր երկրներից, սակայն իշխանությունները դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Չնայած ներկայիս իշխանությունների դեպքում միայն զենքի մատակարարման հարցը չէ, որ ձախողվում է, բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է։ Մի հայտնի խոսք կա, որ ասում են՝ «դու նույնիսկ վերելակը կանչես, չի գա»։

Սա շատ տիպիկ է բնորոշում Փաշինյանի կառավարումն ու կառավարությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը Հայաստանին մատակարարվելիք սպառազինության արգելափակումը պայմանավորում է մեր դաշնակիցների հետ հարաբերություններում Ադրբեջանի հասած հաջողություններով, քանի որ, ըստ երևույթին, Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի, ու հաջողում է: Այսինքն, Փաշինյանն ինքն է հաստատում դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունը, երբ թշնամին Հայաստանին վերաբերող հարցերում կարողանում է մեծ ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների դիրքորոշման վրա։ Այդ մասին, ի դեպ, արդեն չորս տարուց ավելի խոսում են թե՛ ԶԼՄ-ները, թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները։

Նախկինում երբեք Ադրբեջանը չի կարողացել դիվանագիտական հարթակում հաղթել Հայաստանին և միշտ պարտվածի դիրքերից է հանդես եկել։ Եվ 2016 թվականին նույնիսկ Ալիևն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Փաշինյանը ոչ միայն փոշիացրեց մեր դիվանագիտական հաջողությունները, այլև այն աստիճանի է հասցրել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է գործոն լինելուց։ Մեզ վերաբերող հարցերն ուրիշներն են որոշում։ Ապիկարության (սա՝ լավագույն դեպքում) արդյունքում Փաշինյանի իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ Բաքուն մեկը մյուսի հետևից մարսում է իր հանցագործությունները՝ մնալով անպատիժ։ Իսկ այս իրողությունը պայմաններ է ստեղծում, որ Ադրբեջանի ախորժակն ավելի բացվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan