Ամենամեծ վտանգը, եթե սկսվի, Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է․ պետք է կանխել․ Ռոբերտ Քոչարյան
«Ցավոք այն բոլոր մտահոգությունները Արցախի վերաբերյալ, որ նախորդ հանդիպման ժամանակ այս դահլիճում հնչեցրել էի իրականություն են դառնում և այդ ուղղությամբ իշխանության կողմից՝ վիճակը շտկելու որև է քայլ չի արվում։ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է, իմ տպավորությամբ, բանակցային գործընթացներում։ Հայաստան -Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե՝ ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել՝ առանց որոշակիություն և միասնական պատկերացում ունենալու Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, ․ հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա , ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն՝ լռությամբ կամ՝ ոչ լռությամբ, և այն հանգամանքը, որ Արցախի հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել է վկայում է այն մասին , որ այստեղ մենք ունենք լրջագույն պրոբլեմ»,- հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արցախի խնդրին և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե այսպես շարունակվի ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ ևինչ-որ չափով՝ Մոսկվա ։ Տպավորությունն այնպիսին է նաև, որ Ղարաբաղի իշխանությունն ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով ․ «Կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է , Ադրբեջանը, երբ ցանկանա, ուզած ժամի կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար և Ղարաբաղի իշխանության համնար սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե՝ ինչու պետք է համնագործակցել Ադրբեջանի հետ։ Ամենամեծ վանգը, եթե սկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է, հաջորդ քայլը լինելու է այս ուղությամբ և սրա դեմ պետք է պայքարել»,-վստահեցրեց նախագահը։
Մանրամսն՝ տեսանյութում։