Չեն հաշտվում ընտրություններում պարտության փաստի հետ
ՔՊ կուսակցության վստահված անձինք Գարիկ Ամիրջանյանը , Խաժակ Մելքումյանը, ավագանու թեկնածուներ Էմանուել Ուզունյանը, Կորյուն Չոբանյանը, Արթուր Ծատուրյանը, Սեւակ Բադալյյանը դիմումներ են ներկայացել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ պահանջելով Բերդի 38/04,, 38/05, 38/07,38/08, 38/15 եւ 38/21 ընտրական տեղամասերրում քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացա, որ սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ համայնքի ավագանու համամասնական ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ, դիմումներ չեն եղել։ Վերոհիշյալ 6 ընտրատեղամասերից 3-ը տեղակայված են Բերդ քաղաքում, 3-ը ՝ Բերդ համայնքի բնակավայրերում։ Քվեաթերթիկների վերահաշվարկը կսկսվի սեպտմբերի 27-ին, ժամը 14-ին։