Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցության մասին Գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության շենքը Ինչո՞ւ է Բելառուսն արգելել «Այրում» նռան գինու ներմուծումը․ ՍԱՏՄ-ն դեռ պաշտոնական գրություն չի ստացել Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Տիգրան Բալայան Պրիմատների ուղղահայաց քայլքը զարգացել է երեք փուլով. հետազոտություն Երկար մազերով կանայք ավելի հաճախ են սեքսով զբաղվում Մոսկվայում դատարանը կալանավորել է Crocus City Hall-ի գործով 8-րդ մեղադրյալին Բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում. Պեսկով Բլոգերին 7 հոգով գցում են ասֆալտին․ Սամսոնյանի, Սաղաթելյանի ձերբակալությունը ձեր արածը ջուրը գցեց Վիճաբանությունն ավարտվել է երկու անձի դանակահարությամբ, 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է Բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. ԱԺ պատգամավոր Արծվաշենցիներից ստորագրություններ և փաստաթղթեր են հավաքում Դատարանն անվավեր է ճանաչել Բրսյուսովի համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել Միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել». ինչ է ասել հիվանդանոցում նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 188 Ինչպես է նախօրեին ապահովվել ԱԺ-ում անվտանգությունը «Դատարկ բնակավայրում» մեր արյունն է հեղված. Բագրատ Սրբազան Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ
Հարցում

Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները․ Կաթողիկոսի ուղերձը

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։

Միասնական աղոթք բարձրացրեվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:

Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:

Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։

Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։

Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։ Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):

Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4): Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։

Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:

Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։

«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan