Վլադիմիր Պուտին. Իրաքյան Քուրդիստանի նավթային էմբարգոն կբերի նավթի գնի թանկացման
«Իրաքյան Քուրդիստանի նավթային էմբարգոն կարող է բերել նավթի գնաճի, սակայն դժվար թե որեւէ մեկը նման քայլի գնա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային բիզնես ֆորումի ժամանակ:
Ինչպես փոխանցում է «РИА Новости»-ն, Ռուսաստանի նախագահը նշել է, որ եթե որոշում կայացվի եւ Իրաքյան Քուրդիստանի հանդեպ նավթային էմբարգո սահմանվի, ապա այն կանդրադառնա էներգետիկ ողջ շուկայի վրա, սակայն այս հարցում հիմնական խաղացողները այնքան էլ հետաքրքրություն չեն ցուցաբերում եւ իրական կյանքում միշտ էլ տարբեր են լինում իրողությունները քան կանխատեսումներում: