Կինը պատվիրած յոգայի կարպետի փոխարեն ծանրոցով ստացել է 400 000 դոլարի թմրանյութ
ԱՄՆ Հարավային Կառոլինայի նահանգի Րոք Հիլ քաղաքի բնակչուհին պատվիրած յոգայի կարպետի փոխարեն ստացել է շուրջ 400 000 դոլար արժողությամբ օքսիկոդոն տեսակի թմրանյութ հաբեր:
Ինչպես գրում է life.ru-ն, բանն այն է, որ կինը մոտ ժամամակներս փոխել է իր բնակության վայրը և թմրանյութի մատակարարները, առիթից օգտվելով, ուղարկել են դեղերը նրա հին տան հասցեով: Սակայն քանի որ փոստային ծառայությունը տեղեկացել է կնոջ տեղափոխության մասին՝ ծանրոցը ուղևորվել է նոր տան հասցեով: Արդյունքում յոգայի կարպետ ապտվիրած կինը փաթեթի մեջ հայտնաբերել է մեծ քանակությամբ թմրանյութ:
«Հավանաբար այնտեղ ինչ-որ մեկը ուշադիր հետևել է, որ հենց դեղորայքը տեղ հասնի՝ վերցնեն», - բացատրել է թմրանյութերի դեմ պայքարի գծով գործակալ Յորք Մարվին Բարունը, ում պատմելով՝ թմրանյութի առքուվաճառքով զբաղվողները հիմնականում հենց այդպես են միմյանց ծանրոցներ ուղարկում և սովորաբար հասցեագրում են ապրանքը բնակարաններ, որտեղ այլևս ոչ ոք չի ապրում:
Օքսիկոդոնի շուրջ 20 000 հաբ ստացած կինը անհապաղ դիմել է ոստիկանություն ու տեղեկացրել իրավապահ մարմիններին: