Ուժեղ կանանց հինգ սխալ, որոնք նրանց թույլ չեն տալիս սիրահարվել
Պաշտպանում են իրենց սիրտը
Ուժեղ կանանց համար դժվար է բացել սիրտը՝ նախորդ հարաբերությունների բացասական փորձի պատճառով: Բայց երբեմն նրանք չափազանց շատ են պաշտպանում իրենց սիրտը՝ տպավորություն ստեղծելով, որ հետաքրքրված չեն տղամարդկանցով: Նրանք շատ զգույշ են, արդյունքում մենակ են մնում:
Ավելին են ակնկալում տղամարդկանցից
Ուժեղ կանայք որոշակի ակնկալիքներ ունեն, բայց երբեմն չափազանց շատ բան են ուզում: Նրանք ուզում են, որպեսզի տղամարդը բոլոր ուժերը գործի դնի, եթե հետաքրքրված է իրենցով: Նրանք չեն սիրում ռիսկի դիմել, բայց դա սպասում են տղամարդուց:
Նրանք չափազանց շատ են կենտրոնացած իրենց վրա
Երբեմն դա կարող է խանգարել սեր գտնել, քանի որ նրանք շատ են զբաղված իրենց կարիերայով, ճամփորդություններով կամ ընկերներով: Սերը, ինչպես մնացյալ ամեն ինչ կյանքում, ժամանակ է պահանջում:
Նրանք վարժվել ենք ինքնուրույն ապրել
Նրանք այնքան են վարժվել ինքնուրույն ապրելուն, որ ինչ-որ մեկի հետ համատեղ կյանքը սարսափեցնում է նրանց: Նրանք կարող են ազատությունը կորցնելու վտանգի պատճառով հրաժարվել տղամարդու հետ հարաբերություններից:
Հպարտությունը միշտ առաջնահերթություն է
Նրանք չափազանց հպարտ են, եւ հպարտությունը թույլ չի տալիս ուղղակի ասել, թե ինչ են զգում իրենց սիրելիի հանդեպ կամ ներողություն խնդրել: Նրանք չեն ուզում թույլ թվալ կամ սեփական էմոցիաները կառավարելու անկարողություն ցուցաբերել: