Պուտինը որոշում կկայացնի երկու ամսվա ընթացքում
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Թեև Ռուսաստանում նախագահական ընտրություններին կես տարուց պակաս ժամանակ է մնացել, Վլադիմիր Պուտինը դեռևս չի հստակեցնում՝ կառաջադրի արդյոք իր թեկնածությունը:
Չնայած ուսումնասիրությունների մեծ մասը փաստում է, որ խստորեն վերահսկվող քաղաքական համակարգում Պուտինը հեշտությամբ կարող է հերթական անգամ նախագահ ընտրվել, այդուհանդերձ, Ռուսաստանի գործող նախագահն ասել է, թե իր որոշման մասին կհայտարարի դեկտեմբերի սկզբին:
«Ես ոչ միայն չեմ որոշել, թե ում դեմ եմ պայքարելու, անգամ չեմ որոշել՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞՝ ոչ», - ասել է Ռուսաստանիչ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե ով է լինելու իր մրցակիցը:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են 2018 թվականի մարտին: