Ադրբեջանում կալանավորված գեներալը ցանկացել է ինքնասպան լինել
Ադրբեջանի նախկին Ազգային անվտանգության նախարարության գեներալ Աքիֆ Չովդարովը ցանկացել է կալանավորվելուց առաջ ինքնասպան լինել, հայտնում է ԱՊԱ–ն։ Այս մասին Չովդարովն ասել է դատարանի դահլիճում իր վերջի խոսքի ժամանակ։
«Ես ուզում էի ինքնասպան լինել։ Սակայն հետո մտածեցի, որ եթե ես ինձ սպանեմ, նրանք ամեն բան ինձ վրա կբարդեն»,– ասել է Չովդարովը։
Նշենք, որ անցյալ նիստի ժամանակ դատախազը միջնորդություն էր ներկայացրել Աքիֆ Չովդարովին 15 տարով կալանավորելու մասին։