Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ Տնային կալանքը, 40 մլն գրավն ու 30 երաշխավորությունը բավարար են, որ փոխվի Աշոտյանի խափանման միջոցը Խաբու’մ եք, թե իբր բարձրացրել եք զինվորականների աշխատավարձերը, անգամ համազգեստը չկարողացաք փոխել Ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով Ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ Նախորդ անգամ կասկածեցիք, գնացիք ստուգեցիք՝ տեսաք, որ ես ճիշտ եմ. Պատգամավոր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին Երիտասարդների մոտ կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան
Հարցում

«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն օգոստոսի 5-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, սեպտեմբերի 1-ին կհանձնվի թշնամուն։ Փոխարենը՝ Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով, որը, նախ՝ դեռ պատրաստ չէ, և երկրորդ, ինչպես արցախցիներն են վստահեցնում՝ անվտանգ չի կարող լինել։

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց իր մտահոգությունները․

«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։

Տիկին Լեսմոնյան ասում է, թե ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, օգնելու փոխարեն, ավելի են բարդացնում իրավիճակը․

«Որ Փաշինյանը էդպիսի բաներ է ասում, որ Մարուքյանն է էդպիսի բաներ ասում, որ ոչ բարով Արցախի ծնունդ, Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էդպիսի բաներ է ասում, չե՞ն մտածում, որ մարդկանց բախտի հետ են խաղում, ու մի բուռ մարդիկ չե՛ն, այլ մի ամբողջ արցախահայության բախտի հետ են խաղում։ Ի՞նչ են մտածում․․․»։

Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե ադրբեջանցիներն այսօր կարող են մի քանի կետով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան, արցախցի կինը հիշեց հայտնի ասացվածքը․

«Գողը որ տնից լինի, արկանքը երդիկից կհանեն։ Եթե Նիկոլն իր ավազակախմբով՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանում է ադրբեջանցիներին, բնական է, որ թուրքը ծիծաղելով, շուլուխ անելով կգա»։

Տիկին Լեսմոնյային հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ է, եթե այո, ապա ո՞րն է․

«Միայն իշխանափոխությունը կարող է գոնե այս մի բուռ Արցախը պաշտպանել, միայն իշխանափոխություն, թե՛ այստեղ, թե՛ այդտեղ։ Ամենից առաջ այդտեղ պետք է լինի՝ Հայաստանում, երկրորդը՝ Արցախում։ Բանակցային վիճակը պետք է փոխվի․․․

Արցախի այս մնացած տարածքի ամեն մի թիզ հողը ներծծված է մեր ջահելների արյունով։ Գետինը կոխկրտում ես, վախենում ես, ասում ես՝ տակից տնքացող կլինի, ի՞նչ հող եմ ես կոխկրտում։ Մեր հայ զավակների արյունն է ամեն մի թիզ հողի վրա, ո՞նց կարող ենք մենք թողնել, որ թուրքը գա․ էնքանը տվեցինք, թշնամին հիմա կոխկրտում է մեր ազգային ամեն ինչը, մեր նամուսն ու թասիբն էլ՝ հետը․․․»։

Արցախցի կինը կոչ արեց, որպեսզի համայն հայությունը դուրս գա պայքարի, հայրենիքի համար պայքարի․

«Մեր ժողովրդին ուզում եմ ասել՝ եկեք դուրս գանք, միասին գնանք կառավարության շենքի դեմ, թող մեզ բոլորիս միանգամից կոտորեն՝ պրծնենք, էս ի՞նչ վիճակ է, գիշերը քնում ենք, չենք իմանում՝ առավոտ կհելնե՞նք, թե՞ չէ։ Մեր դուխը չի ընկնում, բայց մեր ուղեղն անընդհատ այդ մտքի վրա է՝ ի՞նչ կլինի վաղը։

Մեր ժողովրդին համբերություն, տոկունություն ու համախմբում եմ ցանկանում, միայն համախմբման միջոցով կարող ենք մի բանի հասնել, այս մի բուռ հողը փրկել»։

Տիկին Լեսմոնյան զրույցի վերջում շեշտեց, բոլոր այն քայլերը, գործընթացները, որոնք տանում են նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չեն հաջողելու, քանի որ արցախցիների 99.9 տոկոսը դեմ է դրան․

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և վե՛րջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan