ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է
Պաշտպանության նախարարությունը հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված լինելու մասին լուրերը։
«Չի համապատասխանում իրականությանը»,-«Փաստինֆո»-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:Նշենք, որ փորձագիտական համայնքի կողմից մտահոգություններ են հնչում, որ այս պահին լարված իրավիճակ է ոչ միայն Արցախում, այլ նաեւ Սյունիքի ու Գեղարքունիքի հարակից տարածքներում: