Գիտնականները հայտնել են սրտի կաթվածից խուսափելու հեշտ միջոցը
Իսպանացի բժիշկների խումբը հայտարարել է, որ կանոնավոր նախաճաշերն օգնում են զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Carlos III Սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոնը հետազոտություն է իրականացրել աթերոսկլեռոզի վաղ հայտնաբերման ոլորտում:
Գիտնականների կարծիքով՝ եթե նախաճաշը պարունակում է կալորիաների օրական սպառման ցանկալի չափաբաժնի 5 տոկոսից պակաս մասը, ապա աթերոսկլեռոզային հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը կրկնապատկվում է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ կալորիաներով հարուստ նախաճաշը բարենպաստ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա և նվազեցնում է անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:
Կատարյալ նախաճաշը, գիտնականների կարծիքով, պետք է ներառի սուրճ, կաթ կամ յոգուրտ, հաց, լոլիկ, ձիթայուղ և մրգեր