ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Բաքու
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 7-ին կժամանեն Բաքու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Մինչ այդ նրանք կայցելեն Երևան:
«Համանախագահները ժամանում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը քննարկելու նպատակով»,- նշել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ միջնորդները երկու երկրների նախագահների հանդիպումից հետո «ցանկանում են հասնել տրամաբանական արդյունքների և մեռած կետից շարժել կարգավորման գործընթացը»: