Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ ԱԺ-ն գումարել է իր նիստերը. օրակարգում է ԵՄ դիտորդական առաքելության հետ համաձայնագրի վավերացման հարցը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր Քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ Կարապետյանը իրեն առնչվող հարցերի պետք է պատասխանի․ Մուրազի ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև» Օրվա խորհուրդ Սա զորբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Ինչպե՞ս և ինչո՞ւ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը խախտում բժշկական գաղտնիքի իրավունքը Լյուքս դասի տիեզերական ճամփորդություններով զբաղվող ընկերությունը ուղևորներին կես միլիոն դոլարանոց ուտեստ կառաջարկի Rolls-Royce Ghost-ը «թոշակի կանցնի». նրան կփոխարինի նոր Alpina սեդանը Որքան կնստի ամեն մի ծառը Երեւան քաղաքի վրա. Բեգոյանը մանրամասներ հայտնեց Քնած մարդկանց ուղեղը հասկանում է արտաբերված բառերի իմաստը. գիտնականներ Հարի Քեյնը վնասվածք է ստացել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին կփոխանցի ավելի քան 608 մլն 634 հազար դրամ Նրա հետ վաղուց չեն բանակցում, այլ՝ պահանջում են. Արշակ Կարապետյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին Արագածոտնում ձյան առատ տեղումներ են (տեսանյութ) Ռուսական ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար. Սպիտակ տուն Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Ոստիկանությունը հորդորում է կապել ամրագոտիները, այլապես՝ կտուգանեն ԵՄ Խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցության հարցը «Ցեղասպանության հակադարձում. Արցախի հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն 2023-ի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների եւ «Տրաբզոնսպորի» ֆանատների բախումը (տեսանյութ) Մոլդովայում ձերբակալել են ՌԴ դեսպանատունը հրկիզելու փորձ կատարած տղամարդուն Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Մարսի մակերեսին միլիարդավոր խառնարանների ձևավորման համար մեկ երկնաքար է պատասխանատու Կլիմայի ակտիվիստները խափանել են Հռոմի հայտնի մարաթոնը՝ «մահաբեր ամռան» մասին նախազգուշացնելու համար Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղում Հնագետները հայտնաբերել են, թե որտեղ է խորտակվել 17-րդ դարում անհետացած բրիտանական լեգենդար ռազմանավը Գերմանիայի նախագահը չի շնորհավորի Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ․ Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղար Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի թշնամիներին ընտրություններում Պուտինի հաղթանակի կապակցությամբ Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. Արտակ Բեգլարյան Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք․ Ալիև Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը Ստոլտենբերգ. Մենք հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնել Օրվա խորհուրդ Քիրբի. Ուկրաինացիները նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ Արա Աբրահամյանի ներկայացուցիչը Մոսկվայի հայերի միությունում ծեծի է ենթարկել 20-ամյա երիտասարդին Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը Տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը Վլադիմիր Պուտինն, ըստ նախնական տվյալների, ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար Ֆերմերին երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ մուտանտ ոչխարներ բուծելու համար Ինչպես կարող եք կառուցել Ձեր տունը սահմանամերձ բնակավայրում ամբողջությամբ պետության ֆինանսավորմամբ. մանրամասներ (տեսանյութ) ԱՄՆ-ն Ճապոնիային է վերադարձրել Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հափշտակված 22 պատմական նմուշ Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողին սպանած անձին դատարանը կալանավորեց ՀՀ-ում օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, մարտի 20-22-ին նույնքան կբարձրանա ՔՊ-ի կողմից իմ նկատմամբ շատ մեծ ճնշում կար, որ պետք է քաղաքապետարանում բոլորին հանեմ, նոր մարդկանց բերեմ. Մարության 38-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ-ում ընտրությունների քվեարկության վերջին օրն ավելի քան 50 մարդ է բերման ենթարկվել Պատժամիջոցները՝ Բաքվի վարչակարգը զսպող գործիք. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևերը Ալեքսանդր Շիրվինդտի ժառանգության մասին մանրամասներ են հայտնի դարձել Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության Ո΄չ քո հոր տարածքներն են, ո΄չ դու սուլթան ես, ո΄չ թագավոր ես, որ հիմա էլ հանձնում ես. Բագրատ Սրբազանը՝ 4 գյուղերի մասին Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան Բերման է ենթարկվել Մաստարայի վարչական ղեկավարը. նրա ծոցագրպանում կանեփ է հայտնաբերվել Մոսկվայի վրա թռչող ԱԹՍ–ի ոչնչացման պահը հայտնվել է համացանցում Եթե Փաշինյանը պատրաստ է տալ հայկական տարածքներ, պարտավոր է նաև պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան Ուկրաինան կկորցնի ավելի շատ տարածքներ. Իլոն Մասկի կանխատեսումը «Դոմոդեդովոյում» դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ է խոցվել․ քաղաքապետ Ինչ-որ մի տեղ պիտի կանգնի այդ նահանջը, թող Ոսկեպարում կանգնի. մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը. Աջապահյան Մենք Սուրբ լեռ ունենք, Արարատն է․ Բագրատ Սրբազան «00 DD 000» համարանիշը ձեռք է բերել Սամվել Ալեքսանյանի փեսան ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կալանավորները չեն ենթարկվել ծառայողների պահանջներին և տեղափոխվել են պատժախցեր ՆԳՆ փրկարար ծառայությունը Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մանրամասներ է հայտնել Պատրաստվենք մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը. Գալստյան կիրակի Կին ուղևորին չենթարկվելը վարորդի համար տխուր հետևանք է ունեցել Ռուսաստանի 8 շրջաններում 35 անօդաչու է խոցվել և գրավվել. Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել Օրվա խորհուրդ ՏԵՂԵԿԱՆՔ № 41՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Օրվա խորհուրդ
Հարցում

Փոփոխություններ կամ ռազմավարական ինքնասպանություն Բաց նամակ «2018-ի ապրիլի » ՀՀ վարչապետին

Ակնհայտ է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ, որոնք կհանգեցնեն պետության «կլասի», կարգի, քաշային կատեգորիայի վերափոխմանը։ Այնպիսիք, որ դեպի Հայաստան կձգեն հայերին (և ոչ միայն)՝ այստեղ ապրելու և գործելու։ Սա է միակ ճանապարհը՝ դիմակայելու կազմակերպված շրջափակմանը, տարածաշրջանային նախագծերից Հայաստանի դուրս մնալուն, արտագաղթին։

Ակնհայտ է նաև, որ խոշոր փոփոխությունների համար պետք է չվախենալ բոլորովին նոր լուծումներից, փոխել ընդհանրապես իրավիճակին նայելու անկյունը։

Առանձնացնենք երեք նպատակ, որոնց ուղղությամբ քայլերը կբերեն մեծ հեռանկարների.

ա/ Ստեղծել հասարակություն
բ/ Թվայնացնել պետությունը
գ/ Ձևավորել աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգ

Առաջին հայացքից այս երեք խնդիրները կարող են անսպասելի և գուցե անհասկանալի թվալ, իրար հետ ուղղակիորեն չկապվող, սակայն սրանք պրագմատիկ ու Հայաստանի համար առանցքային նպատակներ են։ Իմ հոդվածաշարը ցանկանում եմ սկսել առաջին կետից։

Ստեղծել հասարակություն

Մենք մոտ ենք «պետություն առանց հասարակության» իրավիճակին։ Խաթարված են հասարակական արժեքների, հասարակական «չի կարելիի», արգելքների, տաբուների համակարգերը։ Չկա հասարակություն, որից կարելի է քաշվել, ամաչել։ Չկա հասարակություն, որը գիտե՝ որն է լավը, որը՝ վատը, որն է կարելի, որը՝ ոչ։ Ով է հերոսը, ով՝ դավաճանը, ով է սկզբունքայինը, ով՝ կոնֆորմիստը։ Ով է գողականը, ով՝ մտավորականը, և այլն։

Սովետահայ հասարակության արժեհամակարգը սպառել է իր վերջին մնացորդները, այն այլևս չկա։ Իր լավ ու վատ կողմերով՝ այն ինչ-որ ժամանակ հայ ժողովրդի համար ծառայել է որպես արժեհամակարգ։ Հինը սպառվել է, իսկ նորը, բազմաթիվ հարվածների ու ցնցումների արդյունքում, այդպես էլ չի ձևավորվել։ Կան առողջ սաղմեր, որոնք դեռևս ինկուբացիոն շրջանում են, թույլ են և կարիք ունեն բարենպաստ պայմանների։ Մնացածը հասարակություն չէ։ Մնացածը բնակչություն է։

Պետությունն ապրում է հասարակական բեսպրեդելի պայմաններում։ Այս պայմաններում լուրջ չէ խոսել պետական մտածողության մասին։ Բնակչությունը չի կարող ունենալ պետական մտածողություն, պետական մտածողություն ունենում են հասարակությունները։ Հասարակության բացակայության պարագայում քիչ թե շատ մեծ արժեքներ ստեղծելը, քիչ թե շատ մեծ նպատակներ դնելը և իրականացնելը, պետության առողջ զարգացումն ուղղակի հնարավոր չէ։ Հասարակական բեսպրեդելի պայմաններում ճիշտը նա է, ով ուժեղ է։ Բայց սա էլ կայունություն չի ապահովում, որովհետև մի դրվագում ուժեղ կարող է լինել իշխանությունը, այլ դեպքում՝ ամբոխը, մի դեպքում՝ ուժայինները, այլ դեպքում՝ կրիմինալը, մի փուլում՝ մեծահարուստները՝, այլ փուլում՝ փողոցում հայտնված կիսաքաղց հարյուր հազարները։ Ոչ ոք ապահովագրված չէ։

Հասարակությանը պետք է կրթել, կրթել և կրկին կրթել։ Ստանդարտ, մաշված մեխանիզմներով, դատարկ քարոզներով ոչինչ անել հնարավոր չէ։ Պետք է գտնվեն նոր մեխանիզմներ, նոր ձևաչափեր, նոր ժանրեր, նոր հարթակներ, նոր մարդիկ։ Պետք է օգտագործել նոր տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։

Հասարակություն ստեղծելու համար պետք է փորձել հասկանալ նաև՝ ինչպե՞ս են հավասարներից ծնվում առաջնորդները, բարեփոխիչները։ Ինչպե՞ս է գորշությունից մեկը պոկվում ու փոխում պատմության անիվը։ Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ Հայաստանում։ Ո՞վ կզգա իր բաժին պատասխանատվությունը և կիրականացնի Հայաստանում նոր հասարակություն ձևավորելու բարդ գործը՝ դառնալով բնական լիդեր։

Դասական բոլոր տարբերակները սին են. ստեղծագործական միություններից որևէ մեկի ղեկավարը հասարակությանը բան չի ասում, բազմաթիվ թատրոնների ղեկավարները բան չեն ասում, տասնյակներով մեդալակիր ու շքանշանակիր արվեստագետները բան չեն ասում, բուհերի ռեկտորները բան չեն ասում։ Բացառություններն այստեղ այնքան քիչ են, որ միայն շեշտում են մեծամասնության լռությունը։ Տեսե՞լ եք երբևէ, որ այս մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կրթել հասարակությանը, որևէ բան ասեն՝ պետության հետ կապված որևէ հարցի շուրջ տեսակետ հայտնեն ու պաշտպանեն։ Այնպես, ինչպես լինում է այլ պետություններում։

Ուրեմն՝ պետք են նոր մարդիկ, նոր ձևաչափեր, նոր կերպարներ, որոնք կունենան աշխատանքի հարթակ և աշխատելու ռեսուրս։

Օգնել՝ կրթելով։

Նոր հասարակության ստեղծման հաջորդ ուղղությունը օրենքներն են ու դրանց կոշտ կիրարկումը։

Թույլ և անպաշտպան մարդու վրա չեն ծիծաղում, չեն ծաղրում, նրան օգնում են։ Քաղաքակրթությունը երկար դարերի ընթացքում հասել է այս գիտակցությանը։ Նույնը վերաբերում է հասարակություններին։ Թույլ և չկայացած հասարակություններին պետք է ոչ թե շահագործել, այլ՝ օգնել։ Օգնել, որ զարգանան, որ դառնան ոչ անօգնական, որ հետո հենց իրենք օգնեն պետությանը՝ զարգանալ։

Մեքենաների ամրագոտիների նախադեպը լավագույն հայաստանյան օրինակներից է։ Բոլորը հրաժարվում էին կապել՝ հայկական գոռոզությունը, գավառական տղայականությունը, տարրական անգրագիտությունը գերիշխող էին։ Օրենքի կիրարկմանը խստորեն հետևելուց հետո, այսօր Հայաստանում վարորդների ճնշող մեծամասնությունը կապում է ամրագոտիները, և դա շահավետ է հենց կապողին։ Հասարակությունը մի հարցում կրթվեց, և դա արվեց իշխանության կոշտ որոշմամբ։

Մենք կարող ենք հավերժ քննարկել ընտրակաշառքների թեման, որն իսկապես սպանում է Հայաստանում ապրելու ցանկությունը, և զարմանալ ժողովրդի իրավական անգիտակցության և պետական մտածողության բացակայության մասին։ Բայց հերիք է, որ ընտրական մեխանիզմները լինեն այնպիսին, որոնք կնվազեցնեն ընտրակաշառքի հավանականությունը, իսկ իշխանությունն ամրագոտիների օրինակով կոշտ դիրքորոշում կորդեգրի, մեր ժողովուրդը կարճ ժամանակում կդառնա ընտրակաշառք մերժող, իր համոզմունքներով քվեարկող քաղաքակիրթ ժողովուրդ։ Մեկ-երկու այդպիսի ընտրություն, և հասարակությունը ևս մեկ կարևորագույն հարցում կկրթվի։

Իհարկե՝ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ իշխանությունն ինքը ցանկանա փոխել իրավիճակը։ Ներդրել ենք այս ռեյտինգային ընտրական համակարգը, որն ընտրակաշառք բաժանելու համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում, հետո էլ զարմանում ենք և դատապարտում ենք, որ սոված հարյուր հազարներն ընտրակաշառք են վերցնում։ Եթե օրենքը թույլ տար, ապա այս ռեյտինգային համակարգի պարագայում որոշ կուսակցություններ կարող էին նույնիսկ իրենց ընտանի կենդանիներին պատգամավոր դարձնել։

Նոր հասարակության ձևավորման հաջորդ մեխանիզմը ցուցադրական նախադեպերի ստեղծումն է։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ասուլիսում հատուկ շեշտեց կինոռեժիսոր Ռ. Գևորգյանցի խնդրանքը՝ իր հուղարկավորությանը ծաղկեպսակներ ուղարկելու փոխարեն գումարը փոխանցել զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամին։ Նրա մահից հետո արեցին ընտանիքի անդամներն այդպես էլ արեցին։ Սա քայլ էր։ Վիգեն Սարգսյանը կարևորեց դրա նշանակությունը՝ գնահատելով՝ որպես քաղաքացիական դիրքորոշման օրինակ։ Իրոք կարևոր է, որ նման օրինակները շեշտվեն և տարածվեն։ Հասարակությունն ամեն նման քայլից կտեսնի, որ թանկ ծաղկեպսակները, դամբարանները, հուղարկավորության այլ ճոխությունները հանգուցյալի հանդեպ հարգանքի դրևորումները չեն, որ հարգանքը կարող է դրսևորվել բոլորովին այլ կերպ։

Իհարկե, նույնը, ավելի մեծ մասշտաբով, վերաբերում է երկրում կատարվող ճոխ հարսանիքներին, կնունքներին, ծնունդներին և այլն։ Միանվագ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ուտելիքի, խմելիքի, ռուս և այլ երգիչների վրա։ Սա կատարվում է մոտ մեկ միլիոն աղքատ բնակչություն ունեցող ժողովրդի աչքի առաջ։ Եթե ունենայինք հասարակություն, նման բան չէր լինի, որովհետև հաջորդ օրը մամուլը և հասարակական կարծիքն ուղղակի կխայտառակեին փաստը։ Սահմանին կանգնած են զինվորականները, ու մենք զոհեր ենք ունենում՝ 18-20 տարեկան տղերք։ Այս պայմաններում արդյո՞ք մեզնից որևէ մեկն, անկախ իր հարստության չափից, իրավունք ունի ցուցադրական շքեղության։

Ի՞նչ անել. ենթադրենք՝ մեծահարուստը, գեներալը, պետական պաշտոնյան, նախարարը, մարզպետը, մյուսը, չեն հասկանում, որ աղքատ երկրում նման բան չի կարելի անել, որ կարելի է մեկ օրվա համար ծախսվող միլիոնները նվիրաբերել բանակին, հիմնադրամին, սահմանամերձ մի գյուղի, հազար խնդիր ունեցող երկրի մի կետին ու այդպես ավելի լիարժեք կարելի է տոնել։ Այդպես ավելի մեծ հարգանք ու հեղինակություն կարելի է վաստակել։ Ենթադրենք՝ նրանք չեն հասկանում։ Պետական վերնախավի խնդիրը հենց դա բացատրելն է։ Ինչպե՞ս. ուղղակի մերժելով հրավերը՝ շատ խաղաղ, բարեկամաբար, առանց կոնֆլիկտի ասելով, որ ճիշտ չէ իմ և մեր մասնակցությունը, հասարակությունը ճիշտ չի ընկալի։ Մեկ–երկու նման մերժում, և վստահ եղեք՝ մեծահարուստները, գեներալները, նախարարները և այլոք, որոնք մինչ այդ չէին հասկանում ցուցադրական ճոխության ողջ գռեհկությունը, հերթի են կանգնելու իրենց ճոխությունների գումարները այլ կարևոր գործերի նվիրելու համար։ Մրցակցությունն արդեն այստե՛ղ է գնալու, և ոչ թե՝ ում սեղանն էր ավելի ճոխ, կամ ում միջոցառմանը ռուս ո՞ր «մաշվածը» երգեց։

Ընդհանրապես, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանում սկսի գործել սոցիալապես պատասխանատու բիզնեսի գաղափարը։ Սա իհարկե առանձին հոդվածի թեմա է։

Ես ուշադիր հետևել եմ Հայաստան-սփյուռք համաժողովի աշխատանքներին։ Բոլոր ելույթ ունեցողները կարևոր խոսքեր են ասել, կարևոր խնդիրներ են բարձրաձայնել։ Մեկը՝ ռացիոնալ, մյուսն՝ ավելի հուզական. հարցը դա չէ։ Մի շատ կարևոր, շատ ռացիոնալ բան կարծես թե այդպես էլ չշեշտվեց։ Մարտահրավերներին դիմակայելու, պետությունը պահել-չպահելու հարցը լուծելու է Հայաստանում և Արցախում ապրող մարդը։ Վերնախավը պետք է օգնի, որ այդ 2-3 միլիոն մարդը ձևավորի հասարակություն՝ առողջ, ժամանակակից հայաստանյան հասարակություն։ Սփյուռքի վերնախավն այս հարցում էապես կարող է օգնել։ Մի քանի սերունդ արևմտյան արժեքներով ապրող շերտը կարող է օգնել։ Պետք է օգտագործել սա, փորձել ձևավորել ընդհանուր նոր, համահայկական հասարակություն կրթելու, քաղաքացի ձևավորելուն ուղղված հարթակներ կամ մեխանիզմներ։ Այն պահից, երբ Հայաստանն ունեցավ հասարակություն, մեզ այլևս ոչ ոք դաս չի տա, բարոյականություն և հայրենասիրության դասախոսություններ չի կարդա, պետություն պահելու քարոզ և հավերժ պայքարի կոչեր չի հնչեցնի՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Հասարակության ձևավորումը տասնամյակների խնդիր չէ, ամենևին. քայլերը պետք է անել հենց հիմա, արդյունքները մեզ արագ են պետք։

Արտագաղթում է բնակչությունը, հասարակությունները չեն արտագաղթում։ Միայն հասարակությունը կարող է գտնել Ղարաբաղի խնդրի լուծման բանալին, հասարակությունը կարող է հասկանալ՝ ինչ է փոխզիջումը, իսկ բնակչությունը կա՛մ պահանջելու է Բաքուն, կա՛մ հանձնելու է Ստեփանակերտը՝ կախված իրավիճակից։

Հասարակությունները միշտ ունենում են ինքնակարգավորման մեխանիզմներ, հասարակությունների մոտ ռացիոնալ ինքնապաշտպանության զգացումը միշտ արթուն է. ժողովուրդների մոտ, ցավոք, միշտ չէ այդպես։ Իսկանդեր ունեցող բնակչությանը կարելի է հաղթել, իսկանդեր ունեցող հասարակությանը՝ երբեք։ Կգտնվի՞ այն մարդը, որը կկարևորի սա։ Կգտնվի՞ այն մարդը, որը համոզված կլինի, որ պետության զարգացման նախապայմանը նոր հասարակությունն է։ Ես չգիտեմ։ Դրա համար պետք է նախ՝ ինքդ կրես այդ արժեքները, և հետո՝ ունենաս ռեսուրսներ և լծակներ։ Նման պոտենցիալով անհատների ցանկն այսօր ակնհայտ սահմանափակ է։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan