Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Հուլիսի 7-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև:
Մեր տեղեկություններով Շամխանիի այցի նպատակը մեկն է՝ ՀՀ իշխանություններին հստակ բացատրել, որ Հայաստանի տարածքով ճանապարհների տրամադրումը Թուրքիային անընդունելի է Իրանի համար, եւ Իրանը այն դիտում է, որպես իր անվտանգությաննյ ուղղված սպառնալիք: