Հուլիսի 5-ին երթ կլինի, հուլիսի 8-ին՝ հանրահավաք
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքներն ու նախատեսված միջոցառումները։
Հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը երթ ենք նախատեսում ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների, հուլիսի 5-ին, ժամը 11։00 –ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Իսկ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։
«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։