Լաս Վեգասում հրաձգության հետևանքով հայեր են տուժել
Այս թեմայով
- Մասնագետները հետազոտել են Լաս Վեգասի հրաձիգի ուղեղը
- Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, 527 վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Լաս Վեգասի հրաձիգը «միայնակ գայլ էր»
- Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասի կենտրոնում հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել, 200-ը վիրավոր է: Հրաձիգը Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա:
Armenia.im-ի թղթակիցը հայտնում է, որ տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորվել է ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից: