Ճղճիմ վարչախումբը մտածում է, թե մենք իրենց նման բանակից, ծառայությունից, պատերազմից վախենում ենք
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ճղճիմ վարչախումբը մտածում է, թե մենք իրենց նման բանակից, ծառայությունից, պատերազմից վախենում ենք։
Ուշադրություն. Ապօրինաբար կալանքի տակ գտնվող Տարոն Մանուկյանին զինկոմիսարիատից ծանուցագիր են ուղարկել, թե բա պիտի մասնակցեք եռամսյա հավաքներին։ Հայտնել են, որ նա ապօրինաբար կալանավորված է։ Չբավարարվելով դրանով, զինկոմիսարիատի ներկայացուցիչը եկել է Տարոնի տուն, ծնողները մեկ անգամ եւս հայտնել են, որ Տարոնը կալանավայրում է։
Արա, այ ճղճիմներ, էս չեք դուք։
Տարոնը բանակում ծառայել է, ավելին, կամավոր մասնակցել է 44 օրյա պատերազմին` սկզբից մինչեւ վերջ։ Հիմա ապօրինաբար գտնվում է Արթիկի կալանավայրում։
նիկոլ, քո իշխանությունն այլեւս չկա։ Դուք, որպես քաղաքական ուժ, գոյություն չունեք։ Էս մեթոդներով էլ չեք պահի իշխանությունը։ Չեք կարող։ Փլուզվելու եք։
Եւ մենք հիշում ենք մոտ երկու ամիս առաջ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը զինկոմիսարիատին, պն֊ին` հանրահավաքի մասնակիցներին ընդգրկել եռամսյա հավաքներին։