Զապորոժյեում մահափորձ են կատարել տեղի հայերի միության ղեկավարի նկատմամբ
shamshyan.com- ը գրում է. Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում մահափորձ են կատարել «Զապորոժյեի մարզի հայերի միություն» կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Голос Запорожья-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ առավոտյան Շևչենկոյի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել է:
Ըստ նախնական տվյալների՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել կամ Ա. Սարգսյանը, կամ նրա թիկնապահը: Այս պահին վերջինը գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Պարզվում է վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: