Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Նախկին մարզպետներն ի՞նչ կարգավիճակով են մասնակցում զինվորների ատեստավորման գործընթացին. Մանուկյան Զինծառայողը կոտրել է ննջասենյակում գտնվող հայելին և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում կատարել Յոթ մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո, Կորսունկա բնակավայրն անցել է ջրի տակ Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան Ինչ են գնում հայերը Wildberries-ից Երեկ ունեցել ենք կրակոցներ, ինտենսիվների դեպքում արձագանքում ենք․ Արման Սարգսյան Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման Պաշտպանության և ՆԳ նախարարների տեղակալները եկել են Ազգային ժողով (տեսանյութ) Պատգամավորը «պլյոնկան» պոկել է, բայց տուգանել են. պարեկները տուգանո՞ւմ են մգեցված ապակիների համար Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ» Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան Հայաստանում ծնելիության աճ է նկատվում Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս Ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. Արամ Ա Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ Բժիշկները ներկայացրել են ծանր էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ Գիտնականները մոտ են բացահայտելու այն հիվանդների վիճակը, որոնք պատմել են, թե ինչ տեսել են կոմայի մեջ Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (տեսանյութ) Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար
Հարցում

Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Հարութ Սասունյան

Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը նույնքան ապարդյուն է, որքան մեկի կողմից գլխով պատին անընդհատ հարվածելը` հուսալով, որ պատը տեղի կտա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան մեկ դար շարունակ թուրքական իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ իրենց նախորդների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափելի ոճրագործությունը կոծկելու համար: Մինչ օրս ոչ մի թուրք ղեկավար քաջություն և պարկեշտություն չի ունեցել ընդունելու ճշմարտությունը։ Փոխարենը Թուրքիան հսկայական գումարներ է վատնել անհերքելին հերքելու համար։

Աշխարհով մեկ, նա կաշառել է կասկածելի գիտնականներին և խարդախ քաղաքական գործիչներին՝ խեղաթյուրելու պատմական իրողությունները: Անկարան հարյուրավոր խաբուսիկ գրքեր է հրատարակել և մի քանի ցածրորակ ֆիլմեր նկարահանել՝ իր ոճրագործությունները թաքցնելու համար: Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել ամերիկյան լոբբիստական ընկերություններ վարձելու համար՝ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու, որպեսզի այն չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս բոլոր ջանքերը խայտառակ կերպով ձախողվել են: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975, 1984 և 2019 թվականներին: ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել է այն 2019 թվականին:

Ավելին, ԱՄՆ երկու նախագահներն ընդունել են այն. Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թվականին և նախագահ Ջո Բայդենը 2021-ի և 2022-ի ապրիլի 24-ի իր ոգեկոչման հայտարարություններում: Հայոց ցեղասպանության ամենահեղինակավոր ճանաչումը տեղի է ունեցել 1951թ. մայիսի 28-ին, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հանցագործության ակնառու օրինակներից է»։

Չնայած թուրքական բոլոր ճնշումներին, սպառնալիքներին և կաշառքներին՝ ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Սա ի լրումն 1948 թվականին ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի, 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի և 1987 թվականից ի վեր Եվրախորհրդարանի կողմից բազմիցս ճանաչումներին:

Այդ ճանաչումների մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն գոյություն չուներ։ Հայկական Սփյուռքը, «Դավիթն ընդդեմ Գողիաթի ճակատամարտում», կարողացավ դիմակայել թուրքական հզոր կառավարության ժխտողականությանը, որին աջակցում էին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն ու բազմաթիվ իսլամական պետություններ:

Այս բոլոր ժխտողական ջանքերը հիմնված են այն պարզ թյուրըմռնման վրա, որ եթե Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նա պարտավոր կլինի փոխհատուցում վճարել ողջ մնացած հայերին: Ցավոք, շատ հայեր ունեն նույն թյուրըմբռնումը։ Փաստն այն է, որ թուրքական իշխանությունը պարտավոր է փոխհատուցում վճարել և վերադարձնել բռնագրավված հայկական ունեցվածքն ու տարածքները՝ անկախ նրանից՝ թուրք ղեկավարներն ընդունում են իրենց մեղքը, թե ոչ։

Կառավարության ղեկավարների քաղաքական հայտարարությունները դատարանում արժեք չունեն: Դատարանները զբաղվում են փաստերով և փաստաթղթերով: Անկախ նրանից, թե քանի անգամ է Թուրքիան հերքում ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի փոխհատուցման և տարածքների վերադարձման պահանջներով դիմել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան), որտեղ նման իրավասություն ունեն միայն կառավարությունները։

Մի ամբողջ դար ժխտելուց հետո, Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց Հայոց ցեղասպանության փաստերին հակազդելու իր վերջին հուսահատ փորձի մասին՝ ստեղծելով TEKAR հիմնադրամը (Հայկական հարցի թուրքական հետազոտական հիմնադրամ):

Սա երեք թուրքական կազմակերպությունների համախմբումն է՝ Կրթական ընկերներ հիմնադրամ, «Բասքենթ» (Մայրաքաղաք) ռազմավարական հետազոտությունների կենտրոն և Հայկական ֆանատիկ ստերի դեմ պայքարի կենտրոն: Նոր Հիմնադրամի անդրանիկ համագումարը տեղի է ունեցել հունիսի 25-ին։

TEKAR-ը նախատեսում է վերահրատարակել Էսաթ Ուրասի (1882-1957) գրած թուրքական ժխտողական գիրքը՝ «Հայերը պատմության մեջ և Հայկական հարցը» վերնագրով: Որպես «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (երիտթուրքեր) անդամ՝ Ուրասը առանցքային դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ծրագրման և իրականացման գործում։ Նրա գիրքը լի է կոպիտ խեղաթյուրումներով:

Թուրքական հիմնադրամը նաև հայտարարել է, որ «հրատարակելու է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տեսակետները, մտքերն ու հայտարարությունները հայերի, հայկական գործունեության և հայկական հարաբերությունների վերաբերյալ»։ Հուսով եմ, որ հիմնադրամը չի մոռանա մեջբերել 1926 թվականի օգոստոսի 1-ին Լոս Անջելեսի Examiner-ի կողմից հրապարակված Աթաթուրքի հարցազրույցը, որում նա ասել է. «Նախկին երիտթուրքական կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնք անխղճորեն զանգվածաբար վտարվեցին իրենց տներից և կոտորվեցին… Նրանք մինչ այժմ ապրել են թալանով, կողոպուտով ու կաշառակերությամբ»։

TEKAR հիմնադրամն իր հոգաբարձուների խորհրդում ունի 23 անդամ: Խորհրդի նախագահը Մեհմեդ Արիֆ Դեմիրերն է, որը ոչ թե պատմաբան է, այլ ինժեներ-քիմիկոս։ Անհասկանալի է, որ խորհուրդը կազմված է վեց զինվորականից, երեք ինժեներից, երկու տնտեսագետից, մեկ գաստրոնոմից, մեկ ուսանողից և տարբեր փորձառություն ունեցող մի քանի այլ անձանցից: Կարծես թե TEKAR հիմնադրամի իրական նպատակը Էրդողանի ընկերների բարեկամների շրջապատն աշխատանքով ապահովելն է։ Թեև լավ է, որ այս թուրքերը ցանկանում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանց նպատակը ճշմարտությունը փնտրելը չէ․․․

Թուրք ժխտողականները երբեք չեն հասկացել, որ որքան շատ են ժխտում Հայոց ցեղասպանությունը և որքան երկար են խոսում դրա մասին, այնքան աշխարհն ավելի է իրազեկվում Հայոց ցեղասպանության մասին։ Այլ կերպ ասած, Թուրքիան հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանությունը հանրայնացնել նոր սերունդներին՝ փորձելով ժխտել այն։

Երկրորդ բանը, որ թուրք ղեկավարները երբեք չեն հասկացել, այն է, որ նրանք որքան շուտ ընդունեն իրենց նախորդների ոճրագործությունները, այնքան շուտ կարժանանան միջազգային հանրային կարծիքի հարգանքին։ Երբ մի թուրք ղեկավար ի վերջո ընդունի ճշմարտությունը, նա կգովաբանվի ամբողջ աշխարհում և նույնիսկ կարող է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Իրենց ժխտումներով թուրք ղեկավարները մեծ վնաս են հասցնում իրենց իսկ հեղինակությանը, էլ չեմ խոսում այն վիթխարի գումարների մասին, որոնք նրանք վատնում են այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը սնանկ է․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan