Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0
Հարցում

Հայաստանը կարող է միջնորդական առաքելությունով հանդես գալ Բաղդադի եւ Էրբիլի միջեւ

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում եւ հարակից մի շարք տարածքներում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում բնակչության ավելի քան 90 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: Պաշտոնական Բաղդադն ընդունեց հանրաքվեի արդյունքները: Միջազգային հանրությունը դրական չարձագանքեց հանրաքվեին:

Հայաստանի դիրքորոշումը զուսպ էր եւ հավասարակշռված: Հայաստանն արձանագրեց, որ անցկացվել է հանրաքվե, ժողովուրդը ավելի քան 90 տոկոսով դրական է արտահայտվել անկախության օգտին, սակայն մյուս կողմից Հայաստանը կողմ է, որ Էրբիլի եւ Բաղդադի միջեւ բանակցություններ սկսվեն` խնդրի խաղաղ կարգավորման համար: Նշենք, որ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ եւ Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ, եւ Էրբիլի ռեգիոնալ քրդական իշխանությունների հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պաշտոնական Երեւանը կարող է իր միջնորդական առաքելությունն առաջարկել բանակցությունների համար` Բաղդադին եւ Էրբիլին:

Փորձենք հիմնավորել մեր այս մոտեցումը:

Նախ, հարեւան Թուրքիան եւ Իրանը միանշանակորեն աջակցեցին Բաղդադի կենտրոնական իշխանությանը: Ծոցի արաբական երկրներն ունեն խիստ կրավորական դիրքորոշում, քանզի իրականում նրանք չեն աջակցում ոչ Բաղդադին, ոչ էլ` Էրբիլին, թեեւ ֆորմալ տեսանկյունից կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ չեն ողջունել քրդական հանրաքվեն:

Ավելի կառուցողական դիրքորոշում ունեն Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը եւ Ռուսաստանը, որոնք հանրաքվեն համարեցին ժամանակավրեպ, բայցեւ կտրականապես դեմ են, որ Էրբիլի դեմ հարեւան երկրների եւ իրաքյան իշխանությունների կողմից ուժային ճնշումներ լինեն:

Հասկանալի է, որ մոտ ժամանակներս քրդական հարցը դառնալու է միջազգային հարթակներում լուրջ քննարկման առարկա, եւ սկսվելու են բանակցություններ այդ խնդրի շուրջ:

Այսօր արդեն հայտնի է, որ պաշտոնապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ալ Աբադիին եւ Բարզանիին հրավիրել է Փարիզ, բանակցությունների համար:

Մեր կարծիքով, Հայաստանի կողմից պաշտոնապես միջնորդական առաքելության առաջարկը կարող է կառուցողական դեր կատարել միջազգային ատյաններում` այս բանակցային գործընթացը սկսելու համար:

Անշուշտ, Հայաստանը մեծ տերություն չէ, այն դասվում է, այսպես կոչված, փոքր երկրների դասին, սակայն Հայաստանն իր այս առաջարկությունով կարող է մեծացնել իր քաղաքական կշիռը միջազգային ատյաններում, մանավանդ որ բոլոր հիմքերը կան` այս առաջարկությունը հաջողությամբ պսակելու համար:

Բացի այն, որ Հայաստանն ունի դրական ընկալում եւ Բաղդադում, եւ Էրբիլում, Հայաստանի առաջարկը որեւէ խանդ չի առաջացնի խոշոր խաղացողների մոտ:
Քրդերը վստահում են Հայաստանին` հաշվի առնելով Ղարաբաղի գործոնը:
Իրաքի կենտրոնական իշխանությունը վստահում է Հայաստանին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բարեկամական երկիր է Իրանի համար եւ չի անի որեւէ քայլ, որը կվնասի Իրանի պետական շահերին:

Հայաստանի հանդեպ բարյացակամ է տրամադրված նաեւ Սիրիայում Ասադի վարչակազմը, եւ քրդական ժողովրդավարական ուժերը, որոնց աջակցում են ամերիկացիները:

Հայաստանի առաջարկին դեմ չեն լինի նաեւ Վաշինգտոնում, Փարիզում եւ Մոսկվայում:

Բացի այդ, մեկ դետալ եւս: Իրաքի կենտրոնական իշխանությունը, որի վրա միաժամանակ մեծ ազդեցություն ունեն եւ Վաշինգտոնը, եւ Թեհրանը, վերջին տարիներին փորձելով սիրաշահել երկու կողմերին, Երեւանի միջոցով կկարողանա գտնել այն փոխզիջումային հարթակը, որին դեմ չեն լինի ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան, ոչ էլ` Թեհրանը: Եւ այդ իմաստով Երեւանը կարող է դառնալ նաեւ տեխնիկական հարթակ քրդական խնդիրը տարբեր միջազգային ֆորմատներով քննարկման համար:
Թերեւս միակ բացասական կողմն այն է, որ Հայաստանն ունի չլուծված Ղարաբաղյան խնդիր, սակայն վերը նշված դրական կողմերը, մեր կարծիքով, գերազանցում են այդ միակ խնդիրը:

Մեր կարծիքով, Հայաստանը պետք է ունենա նախաձեռնողական արտաքին քաղաքականություն եւ չպետք է սահմանափակվի բացառապես Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման կարգավիճակով:

Ակտիվ նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ է, որ երկիրը կարող է բարձրացնել իր քաշն ու կշիռը միջազգային հարթակներում:

Մենք հասկանում ենք, որ նման առաքելություն ստանձնելը մեկ օրում չի լինում: Դրա համար անհրաժեշտ է երկարատեւ երկխոսության գործընթաց` հակամարտության երկու կողմերի միջեւ, պայմանավորվածություն` հիմնական ակտիվ խաղացողների միջեւ:

Մեր առաջարկության իմաստն այն է, որ պետք է սկսել այս գործընթացը, քանզի կրավորական դիրքորոշումներով մենք երբեք ակտիվ խաղացող չենք կարող դառնալ այս տարածաշրջանում:

Երվանդ Բոզոյան
Քաղաքագետ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan